Աշխարհ

26.05.2020 20:05


Youtube-ը հեռացրել է Թուրքիայի քաղաքացի հրեա գործարարի՝ Հայոց ցեղասպանության մասին ատելության խոսք պարունակող տեսանյութը

Youtube-ը հեռացրել է Թուրքիայի քաղաքացի հրեա գործարարի՝ Հայոց ցեղասպանության մասին ատելության խոսք պարունակող տեսանյութը

YouTube վիդեոհոսթինգի վարչակազմը հեռացրել է Թուրքիայի քաղաքացի հրեա գործարար Դողան Քասադոլուի տեսանյութը, որը ատելության խոսք էր պարունակում Հայոց ցեղասպանության վերաբերյալ։

Նշենք, որ անցյալ տարի Քասադոլուն թուրքական Akit TV-ի «Բացվում է օրը» (Gün Başlıyor) հեռուստածրագրի հաղորդավար Յուսուֆ Օզան Դեմիրի հարցերին պատասխանելիս հետևյալ կերպ էր արտահայտվել Հայոց ցեղասպանության մասին․

«Հայոց ցեղասպանության պնդումները դարի զրպարտությունն են և Թուրքիան այդ զրպարտանքի դեմ չի կարողանում հարկ եղածի պես պայքարել»։

Հեռուստաընկերությունը բողոքարկել է YouTube-ի որոշումը՝ նշելով, որ տեսանյութի հեռացման որոշումը դեմ է Թուրքիայի Հանրապետության Սահմանադրությանը, ՄԻԵԴ-ի դրույթներին, ինչպես նաև օրենքներին և ընթացակարգերին։ Հեռուստաընկերությունը պնդել է, որ տեսանյութը ատելության խոսք չի պարունակում։

Թուրքական լրատվամիջոցը հիշեցրել է, որ ավելի վաղ YouTube վիդեոհոսթինգի վարչակազմը մասնավորապես մուսուլման երկրների նկատմամբ ունեցած իր դիրքորոշման պատճառով հեռացրել էր մի քանի տեսանյութ ևս։

Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության վերաբերյալ ստահոդ տեսանյութի հեռացմանը, լրատվամիջոցումը պնդում է, որ դա հայկական սփյուռքի գործն է, որը մեկ անգամ ևս ցույց է տալիս, թե այն որքան ազդեցիկ և ուժեղ ԱՄՆ-ում։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը