Լրահոս

26.05.2020 13:00


Աբովյան քաղաքի Սարալանջի գերեզմանատան հարակից եկեղեցում՝ մուտքի դռան մոտ, հայտնաբերվել է 40-ամյա տղամարդու դի

Աբովյան քաղաքի Սարալանջի գերեզմանատան հարակից եկեղեցում՝ մուտքի դռան մոտ, հայտնաբերվել է 40-ամյա տղամարդու դի

Երեկ՝ մայիսի 25-ին, հերթական սպանությունն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Սարալանջի գերեզմանատան հարակից եկեղեցու մոտ դի կա։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները գերեզմանատանը հարակից եկեղեցու մուտքի դռան մոտ մեջքով գետնին ընկած վիճակում հայտնաբերել են 40-ամյա Ա․ Պողոսյանի դին։ Դատաբժիշկը, տեղում զննելով դին, հայտնել է, որ մահացածի գլխի շրջանում կան բազմաթիվ վնասվածքներ։

Փաստի առթիվ Աբովյանի քննչական բաժնում ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Այս խորագրի վերջին նյութերը