Լրահոս

26.05.2020 12:34


«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում 5-ամյա երեխա է մահացել

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում 5-ամյա երեխա է մահացել

Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում՝ մայիսի 25-ին, 5-ամյա երեխա է մահացել։

Այս մասին Tert.am-ին հայտնց բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը։ «Տղա երեխան «Սուրբ Աստվածամայր» է տեղափոխվել Մասիսի բժշկական կենտրոնից մայիսի 20-ին՝ անգիտակից, արյունահոսությամբ, ծայրահեղ ծանր վիճակում, ունեցել է գանգուղեղային տրավմա»,-ասաց Դերձյանը։

Նա նշեց, որ երեխայի մահը պայմանավորված չէ կորոնավիրուսով, այլ՝ դժբախտ պատահարի հետևանք է: Դերձյանի հավաստմանբ՝ գործի քննությամբ զբաղվում է ոստիկանությունը:

Այս խորագրի վերջին նյութերը