Կարծիք

26.05.2020 12:09


Համաճարակի տարածմանը զուգահեռ՝ նվազում է օրական արվող թեստերի քանակը

Համաճարակի տարածմանը զուգահեռ՝ նվազում է օրական արվող թեստերի քանակը

Երեկ գրել էի, որ անհասկանալի պատճառներով վերջին օրերին՝ համաճարակի տարածմանը զուգահեռ՝ նվազում է օրական արվող թեստերի քանակը։

Ու եթե 3 օր առաջ արվել է 1317 թեստ, 2 օր առաջ՝ 1197, ապա երեկ արվել է ընդամենը 960 թեստ։

Պարզ չէ, թե ինչն է խնդիրը... Թեստերն էլի վերջանո՞ւմ են, որ խնայում եք։ Ռեակտիվնե՞րն են վերջանում։ Լաբորատորիանե՞րն են փակվում։ Թեստ անողնե՞րն են վերանում։

Այս ֆոնին ահավոր ցինիկ է հնչում առողջապահության համակարգի չինովնիկներից մեկի երեկվա հայտարարությունը, թե ընդլայնվել են լաբորատոր կարողութունները և «ախտորոշման պրոցեսում ներառվել են թե մարզային մակարդակի լաբորատորիաներ, թե առանձին բժշկական կազմակերպությունների լաբորատորիաներ»։

Մայիսի 21-ից օրական արվող թեստերի թիվը նվազում է՝ հինգ օրում կրճատվելով համարյա երկու անգամ (1832-ից 960), իսկ իշխանությունները հայտարարում են թեստավորման կարողությունների ընդլայնման մասին։

#կորոնարսեն

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը