Լրահոս

26.05.2020 10:40


Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վարորդը արգելափակվել է մեքենայում․ կա տուժած

Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վարորդը արգելափակվել է մեքենայում․ կա տուժած

Մայիսի 25-ին, ժամը 19:11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 20-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մայիս Մ․, ծնված 1993 թ.) բախվել է «IVEKO» մակնիշի բեռնատարին (վարորդ՝ Խաչատուր Գ․, ծնված 1966 թ.), ինչի հետևանքով «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վարորդը արգելափակվել է մեքենայում։

Փրկարարները «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Վանաձորի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր։

Այս խորագրի վերջին նյութերը