Շաբաթ-կիրակի Փաշինյանը, բացի ֆերմերներին կոկիկ հագնվելու դասեր տալուց (որպես լավ ապրելու անհրաժեշտ պայման) ու տնեցիքի համար խակ կեռաս քաղելուց, զբաղվել է ակտիվ «հրապարակաԽՈԶական» գործունեությամբ. մեկը մեկից պրիմիտիվ 3 անանուն հոդված է գրել իրեն գահընկեց անելու դավադիր ծրագրերի`«հեղաշրջման սխեմաների» մասին։
Առաջին հոդվածը վերնագրել է` «Վտարանդի «առաջնորդը» գրոհի ազդանշան է տվել»։ Ըստ այդմ` Միքայել Մինասյանը պարբերաբար զվարճացնում է կորոնավիրուսից հոգնած հասարակությանը` տեսաուղերձներ հրապարակելով ու շառ անելով իշխանությունների և անձամբ իր`«վարչապետ Փաշինյանի» վրա։ Ասում է` կարելի էր բանի տեղ չդնել դրանք`համարել, որ էդ տեսաուղերձներից վնաս չկա` մեկ է, ոչ մեկը չի հավատում «վտարանդի առաջնորդին», բայց... որոշ մարդիկ լուրջ են ընդունել այդ ամենը և արդեն «հրապարակավ իշխանափոխության սցենարներ են քննարկում»։
Հիմնական «աշխատանքային տարբերակն», ըստ նրա, հետևյալն է. «ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն միավորվում են, «Իմ քայլը» դաշինքի պատգամավորների մի մասին իրենց կողմն են քաշում (ենթադրաբար՝ նյութական խրախուսման միջոցով)», այսինքն` կաշառում են, իր, այսինքն`Նիկոլ Փաշինյանի փոխարեն ժամանակավոր նոր վարչապետ ընտրում, ու գնում արտահերթ խորհրդարանական ընտրությունների. «Քարոզչամիջոցները կան, փողը կա, ընտրակեղծիքների մեխանիզմները կան, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը կազմ ու պատրաստ սպասում են, Դաշնակցությունն էլ` ձեզ նվեր»։
Իսկ ամենավատն այն է, որ դավադիրները փորձում են ստանալ դրսի աջակցությունը. անհամբեր սպասում են «դրսից» ստացվող «կոմպրոմատներին», որոնք, ինչպես գիտեք, ոչ հերքել է, ոչ էլ պատրաստվում է հերքել։ Սեփական առաջավոր փորձից գիտի` նույն բանը անընդհատ կրկնելով, կարելի է «նստվածք թողնել» մարդկանց գիտակցության մեջ, որի հետ ինքը, ինչպես նշեց իր կիրակնօրյա «դիմակով լայվ-խորաթայի» ժամանակ, սիրում է «աշխատել», այն էլ` «խորքային» ձևով։ Եթե ինքը կարողացավ նույն սուտը տարիներ շարունակ կրկնելով` ճշմարտության տեղ անցկացնել, տոտալ ատելություն, թշնամանք սերմանել «իշխող ռեժիմի» դեմ և ձեռքը գցել իշխանությունը, ինչո՞ւ ուրիշները չեն կարող փաստաթղթերով, իրեղեն ապացույցներով ամրապնդված փաստերն իր դեմ օգտագործել։
Այստեղից`երկրորդ հոդվածը («Սրանք կաշառելու գաղափարից չե՞ն հրաժարվել»)` մայիսի 20-ին ոստիկանության մոտ տեղի ունեցած «շոուի»` ի պաշտպանություն Արթուր Դանիելյանի ինքնաբուխ բողոքի ցույցի մասին։ Որին, եթե հիշում եք, բերման էին ենթարկել` հարցաքննելու մաքսանենգ ծխախոտի «արտահանման» մութ պատմության մասին գրառման վերաբերյալ` նրբանկատորեն շրջանցելով այդ պատմության հետ անմիջական առնչություն ունեցած պաշտոնատար անձանց։
Նպատակը, ըստ Փաշինյանի, մեկն է` ստեղծել լարված իրավիճակի պատրանք, որպեսզի «Միքայել Մինասյանը հեռուներից հերթական ուղերձը հղի` այս անգամ առավել գործնական ու չտեսնված առատաձեռն», և գործարք առաջարկի, այսինքն`կաշառի իր սիրելի թիմակիցներին։ Այն է` «իշխող քաղաքական թիմը «մեկուսացնում է» Փաշինյանին, իր միջից նոր վարչապետ նշանակում», մնացածը` «ինչպես տեքստում»։
Եվ քանի որ «իշխող քաղաքական թիմը» ընդգծված թուլություն ունի փողի հանդեպ, մի քանի ժամ անց Փաշինյանը երրորդ հոդվածն է հրապարակել ու սրտակեղեք ահազանգել`դրությունը, ինչպես և կորոնավարակի դեպքում, լուրջ է` ավելի լուրջ, քան կարելի էր պատկերացնել. «Իրավիճակն իսկապես լրջանում է»` Միքայել Մինասյանի հերթական տեսաուղերձի հենց հաջորդ օրը գրեթե նույնաբովանդակ հայտարարությամբ հանդես է եկել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը»։
Նախապես համաձայնեցվա՞ծ, թե՞ չէ, էական չէ. «Փաստն այն է, որ երկուսն էլ Հայաստանում հեղաշրջում իրականացնելու նույն ծրագիրն են առաջարկում. թասիբի գցել Նիկոլ Փաշինյանի թիմակիցներին, գովաբանել նրանց, համոզել, որ իր, այսինքն` Փաշինյանի ստվերից դուրս գալու դեպքում կփայլեն իրենց «բացառիկ խելքով ու կազմակերպչական հմտություններով» (կաշառելն էլ կա ու կա), և հասնել նրան, որ սրանք «ներսից բացեն ամրոցի դռները»։
Ինքը լուրջ չէր վերաբերվի այդ «ծրագրերին ու սպառնալիքներին», բայց դե, ինքներդ էլ հասկանում եք`վախի աչքերը մեծ են. «Կորոնավիրուսային իրավիճակը բարդ է, դրա հետեւանքները տեւական ժամանակ հնարավոր չի լինելու հաղթահարել, այսինքն` սոցիալական լարվածությունը պահպանվելու է, տնտեսական անկումն անխուսափելի է լինելու, եւ այս ամենի համադրությունն իդեալական պայմաններ է ստեղծելու այն «քաղաքական ուժերի» համար, որոնք փողից բացի ոչինչ չունեն»։
Եվ ինչքան աղքատ լինի ժողովուրդը, այնքան ավելի մեծ հաջողությունների կարելի է հասնել փողի միջոցով` դարդոտված գրում է Փաշինյանը։
Ո՜վ-ով, բայց ինքը զգացել է փողի համը ու լավ գիտի` դրանից քաղցր բան չկա. աչքը փողից այն կողմ ոչինչ չի տեսնում...
Արջը յոթ երգ գիտի, յոթն էլ փողի մասին է

Լիլիթ Պողոսյան