Աշխարհ

25.05.2020 17:21


«Շարժվի՛ր, գործի՛ անցիր, մարդասպա՛ն». բարկացած բրազիլացիները երկրում կորոնավիրուսի կտրուկ տարածման ֆոնին քննադատել են նախագահին (տեսանյութ)

«Շարժվի՛ր, գործի՛ անցիր, մարդասպա՛ն». բարկացած բրազիլացիները երկրում կորոնավիրուսի կտրուկ տարածման ֆոնին քննադատել են նախագահին (տեսանյութ)

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն մայրաքաղաք Բրազիլիայի փողոցներով քայլելու ժամանակ «հարձակման» է ենթարկվել իր ընդդիմախոսների կողմից, գրում է The Guardian-ը՝ մանրամասնելով, որ նախագահին փողոցում «մարդասպան» են անվանել:

«Շարժվի՛ր, գործի՛ անցիր, մարդասպա՛ն, ա՛ղբ, ֆաշի՛ստ»,-նախագահին տեսնելուն պես բղավել է մի կին՝ նկատի ունենալով երկրում օրեցօր վատթարացող կորոնավիրուսային իրավիճակը:

Աղբյուրը մանրամասնում է, որ աջակողմյան ուժերի ներկայացուցիչ, պոպուլիստ Բոլսոնարուն, որին հաճախ համեմատում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, անտեսելով երկրում կորոնավիրուսի տարածման ահագնացող տեմպերը, դեմ է ինքնամեկուսացման ռեժիմին և մյուս սահմանափակումներին:

Հայտնի է, որ Բրազիլիան վարակվածների թվով աշխարհում երկրորդն է՝ ավելի քան 347 000 դեպք. երկրում գրանցվել է ավելի քան 22 000 զոհ:

Նախագահի ընդդիմախոսները նրան մեղադրում են համավարակին անհամարժեք արձագանքի համար:

«Նրա պահվածքը սյուրռեալ է: Մենք համավարակի կիզակետում ենք: Մարդիկ մահանում են լեփ-լեցուն հիվանդանոցներում, իսկ նա գեթ մի արցունք չի թափում: Նա ափսոսանք չունի: Ոչ ոք չգիտի՝ ուր է մեր երկրը շարժվում: Սա քաոս է, կատարյալ քաոս»,-ասել է սոցիալական ակտիվիստ Անտոնիո Կառլոս Կոստան:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը