Աշխարհ

25.05.2020 20:35


Վանում ձնհալի արդյունքում ի հայտ են եկել ձմռանը ձնահյուսի տակ մնացած մեքենաներից 2-ը

Վանում ձնհալի արդյունքում ի հայտ են եկել ձմռանը ձնահյուսի տակ մնացած մեքենաներից 2-ը

Ներկայիս Թուրքիայի Վան նահագի Վան-Բահչեսարայ լեռնային բարձրադիր ավտոճանապարհին փետրվարի 4-ին և 5-ին տեղի ունեցած ձնահյուս մեծ կորուստների պատճառ էր դարձել։

Ձնահյուսի տակ մնացած մարդկանց և ավտոմեքենաները հայտնաբերելու նպատակով իրականացվել էին փրկարարական աշխատանքներ, բայց ավտոմեքենաներից 4-ը այդպես էլ չէին գտնվել։

Վերջին օրերի եղանակային տաք պայմաններում այդ վայրում կուտակված ձյան շերտի զգալի մասը հալվել է, և փաստորեն ձնահյուսից 3.5 ամիս անց ի հայտ է եկել 1 ավտոմեքենա և ձյուն մաքրող 1 մեքենա։

Նշվում է, որ ձյան դեռևս բավականաչափ հաստ շերտի տակ կա ևս 2 մեքենա։

Հիշեցնենք, որ 2020-ի փետրվարի 4-ին և 5-ին Վան-Բահչեսարայ ճանապարհի լեռնանցքային հատվածում տեղի ունեցած ձնահյուսի հետևանքով 42 մարդ էր մահացել, այդ թվում՝ բազմաթիվ փրկարարներ։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը