Նոր Զելանդիայի վարչապետի հեռուստատեսային ելույթի ժամանակ երկրաշարժ է գրանցվել (տեսանյութ)
Նոր Զելանդիայում վարչապետ Ջասինդա Արդերնի հեռուստատեսային ելույթի ուղիղ հեռարձակման ժամանակ տեղի ունեցել երկրաշարժ։
«Արմենպրես»֊ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»֊ն տեղեկացնում է, որ չնայած ցնցումներին, վարչապետն իրեն չի կորցրել և հումորով է արձագանքել։
Վարչապետի ելույթի այդ հատվածի տեսագրությունը լրագրողը հրապարակել է «Թվիթեր»֊ի իր էջում։
Կադրերի մեջ երևում է, թե ինչպես է ցնցվում շենքը, որտեղ գտնվում էր վարչապետը։
«Մեզ մոտ այստեղ ոչ ուժեղ երկրաշարժ է, Ռայան, թեթև ցնցում։ Եթե դու տեսնում ես, իմ հետևում առարկաները ցնցվում են»,֊ասել է վարչապետը հարցազրույցը վարող Ռայան Բրիջին՝ ավելացնելով, որ կարող է շարունակել հարցազրույցը։
Հաղորդվել է, որ տեղի է ունեցել 5,8 բալ ուժգնությամբ երկրաշարժ։ Ցնցումները տևել են 30 վարկյան։