Աշխարհ

25.05.2020 15:05


Զինեդին Զիդանը խախտել է կարանտինի պայմաններն ու լքել Մադրիդը

Զինեդին Զիդանը խախտել է կարանտինի պայմաններն ու լքել Մադրիդը

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խախտել է կարանտինի պայմանները կորոնավիրուսի համավարակի պայմաններում: Այս մասին տեղեկացնում է Sport.es-ը: Ըստ նույն աղբյուրի տեղեկության՝ ֆրանսիացի մասնագետին նկատել են Մադրիդից դուրս գտնվող գյուղերից մեկում, որտեղ նա տուն է գնել մոտ մեկ տարի առաջ:

Համաձայն կորոնավիրուսային վարակի կանխարգելման պայմանների՝ թույլ չի տրվում հատել Մադրիդ քաղաքի սահմանը: Բացառություն են կազմում հատուկ կարևորության անձնական պատճառներով ելքերն ու մուտքերը: Եթե Զիդանը չկարողանա ոստիկանությանն ապացուցել սահմանը հատելու իր իրավունքի առկայությունը՝ ստիպված կլինի վճարել 1.500 եվրո տուգանք:

Աղբյուրը՝ proffootball.am

Այս խորագրի վերջին նյութերը