Չեմպիոնների Լիգայի «Լիվերպուլ»-«Ատլետիկո» խաղի պատճառով 41 հոգի մահացել են COVID 19-ից
Edge Health ընկերությունը հետազոտություն է անցկացրել՝ պարզելու համար, թե ինչպիսին է եղել Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչի «Լիվերպուլ» – «Ատլետիկո» հանդիպման ազդեցությունը կորոնավիրուսային վարակի տարածման գործում: Պարզվում է՝ այդ խաղը բերել է 41 հոգու մահվան COVID 19-ից: Այս մասին տեղեկացնում է Sunday Times-ը:
Վարակվածները մահացել են խաղից 25-35 հետո: Լոնդոնի Կայսերական քոլեջի և Օքսֆորդի համալսարանի մասնագետների հաշվարկմամբ խաղի անցկացման պահին Իսպանիայում եղել է 640 հազար վարակված մարդ, իսկ Անգլիայում՝ 100 հազար: Հանդիպումը տեղի է ունեցել Լիվերպուլում մարտի 11-ին, որին մասնակցել են 52 հազար հանդիսական՝ ներառյալ երեք հազար հանդիսական՝ Մադրիդից, որտեղ այդ ժամանակ արդեն մասնակի կարանտինային վիճակ էր:
Այս պահին Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերը 260.916-ն են, իսկ մահացության դեպքերը կազմում են 36.875 մարդ:

Աղբյուրը՝ proffootball.am