Այսօր արդեն պետք է դրվի Փաշինյանի հոգեկան վիճակը հստակորեն և վերջնականորեն ստուգելու պահանջ
Ուղիղ մեկ տարի առաջ ստորագրահավաք էր մեկնարկել վարչապետի հոգեկան հավասարակշռությունը ստուգելու պահանջով։ Նշում էին, որ վարչապետ Փաշինյանը մեկ տարվա կառավարման ընթացքում հասցրել է բազմաթիվ ոչ սթափ որոշումներ կայացնել։ Լինելով պետության ղեկավար՝ իրեն թույլ է տալիս քայլեր, որոնք անթույլատրելի են սթափ մարդու համար։ Ուստի մարդկանց թվում է, որ հոգեկան խնդիրներ ունի։ Ու պահանջ կար, որ վարչապետ Փաշինյանը միջազգային կլինիկաներից մեկում համապատասխան փոձաքննություն անցի և հանրայնացնի արդյունքները, որպեսզի քաղաքացիները վստահ լինեն, որ պատերազմող երկրի ղեկավարը սթափ է դատում։
Հիմա՝ երկու տարի անց, վարչապետի գործողություններից բխող մտահոգությունները բազմապատկվել են։ Նիկոլ Փաշինյանի պահվածքն արդեն ոչ միայն որոշումներով, այլև՝ ուղիղ եթերներով, գրառումներով, մարդկանց հետ շփումներում, ծանր տպավորություն է թողնում։ Չկա մի դեպք, մի օր, որ սկզբից մինչև վերջ դիտես եթերը ու կասկածներ չունենաս։ Նա ցույց չի տալիս պետության ղեկավարի պահվածք, ղեկավարն այդպես չի լինում։
Եթե սա լիներ միայն իր հարցը, կողքից կնայեինք, կափսոսայինք, կխղճայինք, կմխիթարեինք։ Բայց գործ ունենք երկրի հետ։
Կարծում եմ, այսօր արդեն պետք է դրվի հոգեկան վիճակը հստակորեն և վերջնականորեն ստուգելու պահանջ։

Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից