Լրահոս

25.05.2020 14:30


Երևանում 37-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում Subaru-ով բախվել է ճանապարհային ոստիկանության Toyota-ին. վերջինիս տեղափոխվել է հիվանդանոց

Երևանում 37-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում Subaru-ով բախվել է ճանապարհային ոստիկանության Toyota-ին. վերջինիս տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ մայիսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։40-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 37-ամյա Արտյոմ Սիմոնյանը իր վարած Subaru մակնիշի ավտոմեքենայով Գայի պողոտայի թիվ 8 հասցեի դիմաց բախվել է Երևանի բնակիչ՝ 29-ամյա Նարեկ Մովսիսյանի վարած Toyօta մակնիշի համարանիշի ավտոմեքենային։

Վթարի հետևանքով վարորդներից Ն. Մովսիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Ժամանել են նաև ԱԻՆ Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականներն ու սահմանազատել տարածքը։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխված Ն. Մովսիսյանը ծառայում է Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակում և այդ պահին նա եղել է ծառայության մեջ, իսկ Subaru-ի վարորդ Ա. Սիմոնյանը ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ։

Այս խորագրի վերջին նյութերը