Քաղաքական

25.05.2020 12:50

«Չե՞ք ամաչում». Վրացի պատգամավորը՝ Արսեն Թորոսյանին

«Չե՞ք ամաչում». Վրացի պատգամավորը՝ Արսեն Թորոսյանին

Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Զվիադ Կվաչանտիրաձեն իր ֆեյսբուքյան էջում հայերեն գրառում է արել՝ ուղղված ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին:

Կվաչանտիրաձեն գրել է. «Արսեն ջան, չե՞ք ամաչում»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը սկանդալային հայտարարություն էր արել՝ կասկած հայտնելով, որ Վրաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի դրական արդյունքները պայմանավորված են իրական թվերը կոծկելով, ինչը հարուցել էր հարևան երկրի իշխանությունների և մասնագետների վրդովմունքը:

Հավելենք, որ այսօր Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 452 նոր դեպք, իսկ Վրաստանում ընդամենը 1:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։