Երկու օր առաջ 20 հոգու հետ նստել, քիթ-քթի տված, ուտում-խմում-ուրախանում էր, բաժակաճառեր ասում` դիմակի մասին չէր հիշում
Տեսնես` էդ խելքով քանի՞ ախպեր են...
Երկու օր առաջ 20 հոգու հետ նստել, քիթ-քթի տված, ուտում-խմում-ուրախանում էր, բաժակաճառեր ասում` դիմակի մասին չէր հիշում։
Այսօր մեն-մենակ` իր կաբինետում բազմել է (ուրիշ բան կասեի, բայց չեմ ասի` շուն է, գել է, հպարտ քաղաքացիների սրտի վարչահրամայապետն է), դիմակով քիթ-բերանը պինդ փակել, դիմակի գովքն է անում` ասք դիմակի մասին... Մնում է` մի երգ գրի, փոխանցի Սերժին` խեղափոխության տրիբուն Թանկյանին։
Փաստորեն, որ ասում էին` դիմակ կրելը անիմաստ է, անօգուտ բան է, մենակ վարակակիրների ու վարակակիրներին խնամողների համար է, «շուլուխ» էին անում...
Պարզվում է` որակով դիմակը ճիշտ կրելը 100 տոկոսանոց համաբալասան է վարակի դեմ։ Այ, որ վաղն էլ մի հատ լայվ մտնի, ասի`ո՛ր դիմակը համարենք որակով, որը` անորակ, որտեղից ձեռք բերենք էդ որակյալ դիմակները, օրը քանի հատ փոխենք, որ հա՛մ վարակի քոքը կտրենք, համ էլ ընտանեկան բիզնեսը ծաղկի, ամեն ինչ իր տեղը կընկնի...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից