Աշխարհ

24.05.2020 13:36


Կորոնավիրուսով վարակվածների մոտ տարօրինակ ախտանիշներ են հայտնաբերվել. The Sun

Կորոնավիրուսով վարակվածների մոտ տարօրինակ ախտանիշներ են հայտնաբերվել. The Sun

ԱՄՆ-ի հիվանդանոցներ է ընդունվել հանելուկային բորբոքային համախտանիշով 6 երիտասարդ, որոնք, հավանաբար, կապված են կորոնավիրուսով վարակվելու հետ: Այս մասին հայտնում է The Sun-ը ։

Ախտանշանները, որոնք հայտնաբերվել են հիվանդների մոտ, շատ նման են նրանց, որոնք հայտնվում են Կավասակիի համախտանիշի ժամանակ:

Ավելի վաղ Եվրոպայում եւ ԱՄՆ-ում երեխաների մոտ նման համախտանիշ հայտնաբերվել է, որը կարող է առաջանալ վիրուսով:

Ամերիկյան Նյու Յորք նահանգում գրեթե հարյուր երեխայի մոտ հայտնաբերել են Կավասակիի հիվանդության նման բորբոքային համախտանիշ, որը ենթադրաբար կապված է կորոնավիրուսի հետ: Հիվանդների մի մասը շուտով մահացել է։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադան Գեբրայեսուսը հայտարարել է, որ ինքը մտահոգված է տարբեր երկրների ԶԼՄ-ներում հայտնված հաղորդագրություններով երեխաների մոտ հայտնաբերված խորհրդավոր համախտանիշի մասին, եւ բժիշկներին կոչ է արել ուշադրություն դարձնել այդ խնդրին:

Աղբյուրը` Փաստինֆո

Այս խորագրի վերջին նյութերը