Ինչպե՞ս կարելի է միջպետական սկանդալի գնով արդարացնել քո և քո թիմի ձախողումը
Իշխանությունների ամենօրյա սկանդալային ձախողումների սպասումից հերիք չի մեր շունչը կտրվում է, հերիք չի մշուշոտ ու անհեռանկար ապագայից ընկճախտի ենք դատապարտվել, մի բան էլ նրանց հաջողվում է այս «աննախադեպ» ապրանքը արտահանել ու մեր անմիջական, այս փակ աշխարհում միակ լուսամուտ հանդիսացող հարևան-բարեկամին վիրավորել:
Երեկ Արսեն Թորոսյանը հայտարարել էր, որ Հայաստանի հակահամաճարակային համակարգը շատ ավելի ուժեղ է, քան հարևան Վրաստանինը, իսկ Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի քիչ լինելը պայմանավորել էր թեստերի որակով ու թեստավորման մեթոդաբանությամբ։
Պատասխանը չի ուշացել. «Ռուսթավի-2» հեռուստաընկերության եթերում Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ու հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավարը նախ այդ գնահատականը բարեկրթորեն համարել է թյուրիմացություն, լրատվամիջոցի սխալ, հետո Ա. Թորոսյանի խոսքը գնահատել ոչ դիվանագիտական հայտարարություն: Բնական է, որ սա վրացական կողմի հավաքական գնահատականն է:
Ուզում ես բղավել ու բղավել՝ ինչպե՞ս, ինչպե՞ս կարող եք այդքան հեռու լինել պետականությունից, ազգային շահից, մասնագիտական արժանապատվությունից ու պարզ մարդկային որակներից: Ինչպե՞ս կարելի է միջպետական սկանդալի գնով քո և քո թիմի ձախողումը արդարացնել՝ հարևան պետության աճպարարությամբ: Հետևեք ձեր վարքաբանությանն ու խոսույթին, մի քիչ պետություն սովորեք… թեև ուշ է:
Հենց այսպիսի առաջին հայացքից մանրուքներից էլ գոյանում են արտաքին ճակատի գնալով խորաղող ճաքերը: Երկիրն է ափսոս:
Ինչպե՞ս կարելի է միջպետական սկանդալի գնով արդարացնել քո և քո թիմի ձախողումը
Իշխանությունների ամենօրյա սկանդալային ձախողումների սպասումից հերիք չի մեր շունչը կտրվում է, հերիք չի մշուշոտ ու անհեռանկար ապագայից ընկճախտի ենք դատապարտվել, մի բան էլ նրանց հաջողվում է այս «աննախադեպ» ապրանքը արտահանել ու մեր անմիջական, այս փակ աշխարհում միակ լուսամուտ հանդիսացող հարևան-բարեկամին վիրավորել:
Երեկ Արսեն Թորոսյանը հայտարարել էր, որ Հայաստանի հակահամաճարակային համակարգը շատ ավելի ուժեղ է, քան հարևան Վրաստանինը, իսկ Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի քիչ լինելը պայմանավորել էր թեստերի որակով ու թեստավորման մեթոդաբանությամբ։
Պատասխանը չի ուշացել. «Ռուսթավի-2» հեռուստաընկերության եթերում Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ու հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավարը նախ այդ գնահատականը բարեկրթորեն համարել է թյուրիմացություն, լրատվամիջոցի սխալ, հետո Ա. Թորոսյանի խոսքը գնահատել ոչ դիվանագիտական հայտարարություն: Բնական է, որ սա վրացական կողմի հավաքական գնահատականն է:
Ուզում ես բղավել ու բղավել՝ ինչպե՞ս, ինչպե՞ս կարող եք այդքան հեռու լինել պետականությունից, ազգային շահից, մասնագիտական արժանապատվությունից ու պարզ մարդկային որակներից: Ինչպե՞ս կարելի է միջպետական սկանդալի գնով քո և քո թիմի ձախողումը արդարացնել՝ հարևան պետության աճպարարությամբ:
Հետևեք ձեր վարքաբանությանն ու խոսույթին, մի քիչ պետություն սովորեք… թեև ուշ է:
Հենց այսպիսի առաջին հայացքից մանրուքներից էլ գոյանում են արտաքին ճակատի գնալով խորաղող ճաքերը: Երկիրն է ափսոս:
Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան էջից