Լրահոս

23.05.2020 16:10


Ավտովթար Գեղարքունիքի մարզում. 16-ամյա տղան Volkswagen-ով բախվել է բնակչի տան պարսպին

Ավտովթար Գեղարքունիքի մարզում. 16-ամյա տղան Volkswagen-ով բախվել է բնակչի տան պարսպին

Երեկ՝ մայիսի 22-ին. ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Վերին Գետաշեն գյուղի բնակիչ՝ 16-ամյա Ալեքս Հ-ն, վարելով Violkswagen Passat մակնիշի ավտոմեքենան, Վերին Գետաշեն գյուղի Ա թաղամասի 7-րդ փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել նշված փողոցի 3-րդ տան պարսպին։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ալեքս Հ-ն և ուղևոր՝ Վերին Գետաշեն գյուղի բնակիչ, Հայկ Ղ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն։

Այս խորագրի վերջին նյութերը