Կարծիք

23.05.2020 16:04


Այսպիսին է Նիկոլի «նոր» Հայաստանը, և վե՛րջ

Այսպիսին է Նիկոլի «նոր» Հայաստանը, և վե՛րջ

Ազգային ժողովում տեղի ունեցած «զանգվածային» ծեծկռտուքի` ընդդիմադիր խմբակցության ղեկավարի նկատմամբ մեծամասնական պատգամավորների կոլեկտիվ հարձակման փաստով քրեական գործ չի հարուցվել. Նիկոլի սրտի ՀՔԾ-ն նրանց գործողություններում հանցակազմի նշույլ չի տեսել։

Եվ դա լավ նորություն է` կարող էին, չէ՞, Մարուքյանին պատասխանատվության կանչել քայլարածների դեմ «քստմնելի սադրանք» կազմակերպելու համար։

ԱԺ ծանծաղամիտ փոխխոսնակի կողմից «Ադեկվադ» նախաձեռնության հիմնադիր Արթուր Դանիելյանին գլխով «ջախջախիչ» հարված հասցնելու առնչությամբ քրական գործ հարուցվել է, բայց Ալենь-ին մեղադրանք չի առաջադրվել։ Երևի էլի հանցակազմ չեն տեսել։ Բայց այս դեպքում էլ լավ նորություն կա` տուժողին էլ դեռևս մեղադրյալի կարգավիճակ չեն տվել։

Վատ նորությունն այն է, որ «Կամք» նախաձեռնության անդամ Արթուր Ալեքսանյանին են մեղադրանք առաջադրել ու երկու ամսով ազատազրկել` միայն նրա համար, որ հեծանիվ քշելուց տեսել է քայլարած պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանին, հասել նրա հետևից (հիմա դրան ասում են` վրաերթի ենթարկել) և իր վրդովմունքը հայտնել Լանզերոտի կոնվենցիային կողմ քվեարկելու կապակցությամբ։

Ավելի վատ բա՛ն էլ է եղել։ Երեկ խմբակային հարձակում է եղել փաստաբան Տիգրան Աթանեսյանի տան վրա. հայհոյանքներով և սպառնալիքներով «զինված» չորս տականք փորձել են ներխուժել բնակարան, չկարողանալով կոտրել դուռը` հայհոյել և սեռական բնույթի հայհոյանքներ են շաղ տվել փաստաբանի կնոջ ու երեխայի վրա, բաց պատուհանից հարվածել յոթ տարեկան փոքրիկին։

Մինչդեռ օմբուդսմենը, որ, մինչև հոգու խորքը ցնցված քաղավիացիայի հույս ու ապավեն Տաթևիկ Ռևազյանի մայրանալու վերաբերյալ ոչ կոռեկտ մի հրապարակումից, ուշ գիշերով` ժամը 3-ի կողմերը, հանդես եկավ շատ կոշտ հայտարարությամբ և դատապարտեց տեղի ունեցածը, ծպտուն չի հանել` համեստորեն լռում է։ Ինչպես լռում էր, երբ Փաշինյանը փրփուրը բերանին վիրավորում, հայհոյում, սպառնում էր ընդդիմախոսներին` մարդկանց տներից հանելու ու սամասուդի ենթարկելու քողարկված կոչեր հնչեցնելով։

Այսինքն` այն, ինչը փորձել են «իրականություն դարձնել» Աթանեսյանի փաստաբանական գործունեությունից բողոքող ստահակները...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը