Հրաչյա Հակոբյանի հայցադիմումումը դատարանը վերադարձրել է
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դանիել Մխեյանի նախագահությամբ, վերադարձրել է ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հայցադիմումն ընդդեմ Նարեկ Սամսոնյանի, Արթուր Դանիելյանի, Գագիկ Համբարյանի և Մարինա Խաչատրյանի։
«Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել է, որ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, ով նաև վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի եղբայրն է, դատի է տվել «Ադեկվադ» միաբանության համահիմնադիր Արթուր Դանիելյանին, «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանին, քաղաքագետ Գագիկ Համբարյանին և «Առողջ հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանին։ Հակոբյանը պահանջում է, որ նշված քաղաքական, հասարակական գործիչները հրապարակային հերքեն և ներողություն խնդրեն պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը արատավորող վիրավորական և զրպարտող արտահայտությունների համար։ Խոսքը գնում է, մասնավորապես, մաքսանենգ ծխախոտի հետ իր առնչության մասին տեղեկատվությունը։
Դատական տեղեկատվական համակարգում առկա տեղեկատվության համաձայն՝ հայցվորի կողմից հայցադիմումին կից ներկայացվել է 8000 ՀՀ դրամի չափով պետական տուրքի վճարման անդորրագիր։
Դատարանն արձանագրել է, որ նշված պահանջները ներկայացվել են թվով չորս պատասխանողների մասով և ըստ սուբյեկտային կազմի հանդիսանում են ինքնուրույն պահանջներ՝ ուղղված տարբեր պատասխանողների, այսինքն՝ ներկայացվել են թվով վեց ոչ դրամական պահանջներ, որոնցից յուրաքանչյուրի համար ենթակա է վճարման պետական տուրք 4000 ՀՀ դրամի չափով։ Դատարանն արձանագրել է, որ սույն դեպքում առկա չէ համիրավ պահանջ, հետևաբար ներկայացված հայցադիմումը բովանդակում է՝ ըստ բնույթի՝ երկու ինքնուրույն ոչ դրամական պահանջներ, ըստ պատասխանողների՝ թվով չորս ինքնուրույն պատասխանողների ուղղված պահանջներ, որոնցից յուրաքանչյուրի մասով հայցվորն ունի մյուսներից անկախ և օրինական ակնկալիք, այսինքն՝ հանդիսանում են ինքնուրույն պահանջներ։ Դատարանը գտել է, որ պատասխանողներից յուրաքանչյուրին ուղղված ոչ դրամական պահանջի կամ պահանջների մասով ենթակա է հաշվարկման և վճարման պետական տուրք՝ ընդհանուր 24.000 ՀՀ դրամի չափով՝ 6 պահանջ x 4000 դրամ հաշվարկով։
Մինչդեռ, հայցադիմումին կից դատարանին է ներկայացվել 8000 ՀՀ դրամի չափով պետական տուրքի վճարումը հավաստող անդորրագիր, որը չի կարող գնահատվել որպես օրենքով սահմանված չափով պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ, իսկ մնացած 16.000 ՀՀ դրամի մասով չի ներկայացվել պետական տուրքի վճարման արտոնություն կիրառելու վերաբերյալ միջնորդություն։
Դատարանը որոշում է կայացրել վերադարձնել հայցադիմումը, միևնույն ժամանակ արձանագրել է, որ Հրաչյա Հակոբյանին տրամադրել է եռօրյա ժամկետ՝ թերությունները վերացնելու և հայցադիմումը կրկին ներկայացնելու համար։