Լրահոս

23.05.2020 15:24


Իմ ոտքով տուն եմ գնում․ 96-ամյա Սերյոժա պապը բուժվել է կորոնավիրուսից (լուսանկար)

Իմ ոտքով տուն եմ գնում․ 96-ամյա Սերյոժա պապը բուժվել է կորոնավիրուսից (լուսանկար)

96-ամյա Ստեփանյան Սերյոժան դուրս գրվեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից: Նա մեր բուժկենտրոն էր տեղափոխվել նոր կորոնավիրուսով, չուներ այլ հիվանդություն:

«Շնորհակալ եմ ինձ առողջացնելու համար, 96 տարեկան մարդ եմ, բժիշկն ասաց սիրտս 20 տարեկանի սիրտ է, բախտս բերեց, իմ ոտքով տուն եմ գնում: Թող բոլորն առողջ լինեն, զգույշ ու ուշադիր, դժվար է մեծերի համար հիվանդանոց ընկնելը»,-տուն գնալիս ասաց Սերյոժա պապիկը:

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի ֆեյսբուքյան էջից

На изображении может находиться: 1 человек, стоит и на улице
На изображении может находиться: 1 человек, стоит

Այս խորագրի վերջին նյութերը