Կարծիք

23.05.2020 20:24


Հնդկաձավարի կիլոն դարձել է 1260 դրամ, կաթի լիտրը՝ 580 դրամ, կարտոֆիլի կիլոն՝ 350 դրամ (լուսանկար)

Հնդկաձավարի կիլոն դարձել է 1260 դրամ, կաթի լիտրը՝ 580 դրամ, կարտոֆիլի կիլոն՝ 350 դրամ (լուսանկար)

Առավոտյան այցելեցի սուպերմարկետ և տեսա, որ մինչ մենք բոլորս այստեղ ֆեյսբուքում կռիվների մեջ ենք, հնդկաձավարի կիլոն դարձել է 1260 դրամ, կաթի լիտրը՝ 580 դրամ, կարտոֆիլի կիլոն՝ 350 դրամ:

Սա՞ էին երազում մարդիկ, երբ հրապարակ էին ելնում ու փողոց փակում: Չէ, հաստատ սա չէին երազում:

Բայց մարդիկ պատրաստ են կիսաքաղց գոյատևել, միայն թե Ռ.Քոչարյանը լինի բանտում: Սա է նրանց կենսափիլիսոփայությունը:

Վերջերս մի կին ինձ հայհոյելիս գրել էր՝ «հա, ինչ արած, որ Քոչարյանի ժամանակ աշխատանք ու ապրուստ կար, մարդը հո մենակ ուտելով ու զուգարան գնալով չի՞ ապրելու»:

Այո՛, սիրելի տիկին, դու ճիշտ ես, մարդը լայվերով ու ստերով պիտի ապրի, դըմփ-դըմփ-հու-ով և էժանագին թատերական ներկայացմամբ...

Ցավում եմ:

Նարե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը