«Մեզ պաշտպանել ենք պատվաստանյութով»․ ՌԴ Գամալեայի անվան կենտրոնի տնօրենը կենտրոնում մշակվող COVID-19-ի դեմ պատվաստանյութը ներարկել է իրեն
ՌԴ առողջապահության նախարարության Ն․ Ֆ․ Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության ազգային գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը«ՌԻԱ Նովոստիին» հայտնել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը, որը ստեղծում են կենտրոնում, ներարկել է իրեն։
«Մենք հիմա ամեն ինչ անում ենք, որ Աստված մի արասցե, ինքնամեկուսանալու կարիք չունենանք, չընկնենք աշխատանքային ռիթմից, և մեզ պաշտպանել ենք պատվաստանյութով»,-ասել է նա։
Դա, նրա խոսքով, ոչ մի դեպքում չի կարելի գնահատել որպես պատվաստանյութի փորձարկում։
«Սա փորձարկում չէ, այլ՝ ինքնապաշտպանություն, որպեսզի կարողանանք շարունակել մեր աշխատանքը։ Ցանկացած աշխատակցի կորուստը կհանգեցնի այս աշխատանքի ուշացմանը»,- հավելել է նա։
Գինցբուրգի խոսքով՝ աշխատակիցները գիտակցաբար են գնացել այդ քայլին, և ինքը նույնպես պատվաստվել է։
Ավելի վաղ Ալեքսանդր Գինցբուրգը հայտնել էր, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը Ռուսաստանում կարող է գրանցվել օգոստոսին։ Նրա խոսքով՝ այժմ պատվաստանյութի մշակման աշխատանքները նախակլինիկական փորձարկումների փուլում են գտնվում և մոտ մեկ ամիս էլ կշարունակվեն։
Այս փուլում ստուգվում են դրանց տոքսիկ լինելը, ռեակտոգենությունը և այլ չափանիշներ, որոնցից ելնելով էլ կարելի կլինի մարդկանց վրա փորձարկումներին անցնել։
«Մեզ պաշտպանել ենք պատվաստանյութով»․ ՌԴ Գամալեայի անվան կենտրոնի տնօրենը կենտրոնում մշակվող COVID-19-ի դեմ պատվաստանյութը ներարկել է իրեն
ՌԴ առողջապահության նախարարության Ն․ Ֆ․ Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության ազգային գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը, որը ստեղծում են կենտրոնում, ներարկել է իրեն։
«Մենք հիմա ամեն ինչ անում ենք, որ Աստված մի արասցե, ինքնամեկուսանալու կարիք չունենանք, չընկնենք աշխատանքային ռիթմից, և մեզ պաշտպանել ենք պատվաստանյութով»,-ասել է նա։
Դա, նրա խոսքով, ոչ մի դեպքում չի կարելի գնահատել որպես պատվաստանյութի փորձարկում։
«Սա փորձարկում չէ, այլ՝ ինքնապաշտպանություն, որպեսզի կարողանանք շարունակել մեր աշխատանքը։ Ցանկացած աշխատակցի կորուստը կհանգեցնի այս աշխատանքի ուշացմանը»,- հավելել է նա։
Գինցբուրգի խոսքով՝ աշխատակիցները գիտակցաբար են գնացել այդ քայլին, և ինքը նույնպես պատվաստվել է։
Ավելի վաղ Ալեքսանդր Գինցբուրգը հայտնել էր, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը Ռուսաստանում կարող է գրանցվել օգոստոսին։ Նրա խոսքով՝ այժմ պատվաստանյութի մշակման աշխատանքները նախակլինիկական փորձարկումների փուլում են գտնվում և մոտ մեկ ամիս էլ կշարունակվեն։
Այս փուլում ստուգվում են դրանց տոքսիկ լինելը, ռեակտոգենությունը և այլ չափանիշներ, որոնցից ելնելով էլ կարելի կլինի մարդկանց վրա փորձարկումներին անցնել։
Աղբյուրը՝ tert.am