Սյունիքի մարզում 65-ամյա վարորդն ավտոմեքենան բարձրանալիս սայթաքել ու վայր է ընկել անվադողի տակ, վերջինս հիվանդանոցում մահացել է
Երեկ՝ մայիսի 22-ին, Սյունիքի մարզում, ժամը 11։30-ի սահմաններում Երևան քաղաքի բնակիչ՝ 65-ամյա Ռոստոմ Հ-ն Մեղրի-Երևան ավտոճանապարհի 130.5 կմ հատվածում իր կողմից շահագործվող Renault Magnum ավտոմեքենան վերանորոգելու նպատակով կայանել է ճանապարհի աջակողմյան հատվածում, ապա դուրս եկել ավտոմեքենայի սրահից։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ավտոմեքենան սկսել է ինքնուրույն ընթանալ և երբ արգելակելու նպատակով Ռոստոմ Հ-ն փորձել է մուտք գործել ավտոմեքենայի սրահ, սայթաքել, ընկել է ավտոմեքենայի անվադողի տակ, որից հետո մարմնական վնասվածքներով նրան տեղափոխել են «Գորիս» բժշկական կենտրոն, որտեղ ժամեր անց, գիտակցության չգալով, մահացել է։