Լրահոս

23.05.2020 11:05


Կորոնավիրուսով վարակվելու 374 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Կորոնավիրուսով վարակվելու 374 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում մայիսի 23-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 374 նոր դեպք: Մահացել է ևս 3 քաղաքացի: Վարակվածների ընդհանուր թիվը 6302 է, մահացածների թիվը՝ 77: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Մեկ օրում առողջացածների թիվը 62 է, ընդհանուր առողջացածներինը՝ 2936, փաստացի բուժվողներինը՝ 3257: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 49080 քաղաքացի:

Կորոնավիրուսով վարակված ևս 4 քաղաքացի մահացել է այլ հիվանդության պատճառով. նման դեպքերի թիվը 32 է:

Այս խորագրի վերջին նյութերը