Փաստաբանը պնդում է՝ իր տան վրա հարձակվողները սերտ կապեր ունեն իշխանավորների հետ (տեսանյութ)
Փաստաբան Տիգրան Աթանեսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը մանրամասներ պատմեց իր ընտանիքի վրա հարձակման դեպքից։
«Երկու օր է՝ իմ ընտանիքի հանդեպ ոտնձգություններ են լինում, ես ապրում եմ Քանաքեռի մասնավոր հատվածում, իմ տանն անմիջապես կպած գտնվում է Քանաքեռի հին թատրոնը, ներկայում այն ձայնագրման ստուդիա է, այնտեղ կա փոքրիկ խաղահրապարակ ու տիրոջ որդին պահանջում է, որ երեխաներս իրավունք չունեն այդտեղ այլևս խաղալու, ասել է՝ «էդ փաստաբանը սաղիս կյանքը կերավ», բայց նրա հետ ես որևէ հարաբերություն չունեմ: Երկրորդ օրը յոթամյա որդիս, որ պատուհանից նայում է, հայհոյում են, ամենավերջին ստոր սեռական հայհոյանքներով, տղայիս ցավը տանեմ, պատասխանում է, ուզում են խփել երեխայիս, հինգ֊վեց րոպե ամենավերջին հայհոյանքներն են լինում կնոջս հասցեին ու նշում իմ փաստաբան լինելը»,-ասաց Աթանեսյանը։
Նա ընդգծեց, որ տան, երեխաների վրա հարձակումը չունի արդարացում։
Փաստաբանն ահազանգել է ոստիկանություն ու պնդում է ՝ եթե չլիներ ոստիկանությունը, ինքը, գուցե, այսօր ճաղերի հետևում կլիներ։
«Յուրաքանչյուրդ կհասկանաք, որ ձեր կնոջ, երեխաների վրա հարձակվում են թափթփուկ ոչնչությունններ»,-ասաց փաստաբանը։
Նրա խոսքով՝ քաղաքապետ Հայկ Մարությանը, որը տարիներ առաջ սնունդ էր բաժանում, եղել է հենց այդ հիմնարկում։
«Նանք շատ սերտ կապեր ունեն ներկայիս իշխանավորների հետ, օրինակ, Հովհաննես Ազոյանը պարբերաբար այնտեղ անհասկանակի միջոցառումներ է կազմակեպում, ինչով են զբաղվում՝ չգիտեմ, ես առավել քան համոզված եմ՝ այն, ինչ տեղի է ունեցել, ունի կազմակերպիչներ»,-նշեց Աթանեսյանը։

Աղբյուրը՝ aysor.am