Կարծիք

22.05.2020 18:57


Հայաստանի ոստիկանությունը և իրավապահ համակարգը դարձել են գործող իշխանությունների ձեռքի մահակը

Հայաստանի ոստիկանությունը և իրավապահ համակարգը դարձել են գործող իշխանությունների ձեռքի մահակը

Քիչ առաջ ՀՀ ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունից ծանուցում ստացա, որ ինձ հրավիրում են բացատրություն տալու...Ենթադրում եմ, որ այս հրավերը կապ ունի, այսպես կոչված,մաքսանենգ ծխախոտի գործի հետ...

Զավեշտալին այն է, որ իմ գրառման մեջ, որը ես արել եմ մայիսի 2-ին տեղեկությունը հրապարակելիս, նշել եմ, որ այն հրապարակվել է բազմաթիվ ԶԼՄ-ներում մայիսի 1-ին , ինչպես նաև ներկայացրել եմ իմ գրառումից վիրավորված ՀՀ գլխավոր աներորդի Հրաչյա Հակոբյանի հերքումը... Բայց գործող իշխանությունները, այդ գրառումն "այլասերելով", ինչ-որ ձևով փորձում են ինձ ամեն գնով վախեցնել և լռեցնել՝ վերագրելով ինձ մի բան, որի հեղինակը ես չեմ...
Ինձ վախեցնելու և լռեցնելու փորձերն ապարդյուն են...

Հ.Գ. Հայաստանի ոստիկանությունը և իրավապահ համակարգը սարսափելի վիճակում են, քանի որ դարձել են գործող իշխանությունների ձեռքի մահակն այլախոհների և ընդդիմադիրների բերանները փակելու համար...

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը