Աշխարհ

22.05.2020 21:30


Ապրիլին Թուրքիա այցելած զբոսաշրջիկների թիվը նվազել է 99․26 տոկոսով

Ապրիլին Թուրքիա այցելած զբոսաշրջիկների թիվը նվազել է 99․26 տոկոսով
Թուրքիայի զբոսաշրջության նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ 2020թ․ ապրիլին Թուրքիա այցելած արտասահմանցի զբոսաշրջիկների թիվը կազմել է 24․238։ Մինչդեռ 2019թ․ նույն ամսին Թուրքիան 3․3 մլն զբոսաշրջիկ էր ընդունել։ Այսինքն, նախորդ տարվա ապրիլի համեմատ զբոսաշրջիկների հոսքը կրճատվել է 99․26 տոկոսով։
2020թ․ հունվար – ապրիլ ամիսներին արտասահմանցի այցելուների թիվը Թուրքիայում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 51․2 տոկոսով՝ կազմելով 4․26 մլն։
Հիշեցնենք, որ 2020թ․ ապրիլին թուրքական ավիաընկերությունները չեղարկել էին ավիաչվերթները՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով։
Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը