Լրահոս

22.05.2020 22:10


Դատապարտյալների հիվանդանոցի հիվանդասենյակում հայտնաբերվել է թաքստոց՝ արգելված իրերով (լուսանկարներ)

Դատապարտյալների հիվանդանոցի հիվանդասենյակում հայտնաբերվել է թաքստոց՝ արգելված իրերով (լուսանկարներ)

ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, մայիսի 22-ին՝ ժամը 09։30-ի սահմաններում, վիրաբուժական բաժանմունքի հիվանդասենյակներից մեկի վարդակի հետնամասում հայտնաբերել են պատի մեջ փորված թաքստոց:

Քրեակատարողական ծառայությունը տեղեկացնում է, որ առգրավել են կտորի պատյանում պահված բջջային հեռախոս՝ 2 բաժանորդային քարտերով և 8 GB հիշողությամբ կրիչով, բջջային հեռախոսի 4 լիցքավորիչ, լիցքավորման 4 լար, 4 ականջակալ և 1 անլար ականջակալ։ Նույն հիվանդասենյակի սեղանի տակից էլ հայտնաբերվել է մոտ 5 սմ շեղբով ինքնաշեն դանակ։ Հիվանդասենյակում պահվող դատապարտյալ Ա. Վ.-ն հայտնել է, որ հայտնաբերված արգելված իրերը պատկանում են իրեն։

Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։

դատտապարտյալ

դատապարտյալլ

Այս խորագրի վերջին նյութերը