Քաղաքական

22.05.2020 15:35


Հնարավոր է անցում լինի խորը սորտավորման, որը պատերազմի ժամանակ է նաև արվում, այն պացիենտներին են հիմնականում վերցնում բուժման, որոնք շանս ունեն փրկվելու․ Արսեն Թորոսյան (տեսանյութ)

Հնարավոր է անցում լինի խորը սորտավորման, որը պատերազմի ժամանակ է նաև արվում, այն պացիենտներին են հիմնականում վերցնում բուժման, որոնք շանս ունեն փրկվելու․ Արսեն Թորոսյան (տեսանյութ)

Հնարավոր է կորոնավիրուսով հիվանդների բուժման խորը սորտավորման անցում լինի։ Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, Հանրային խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Խորը սորտավորում պատերազմի ժամանակ է նաև արվում, երբ այն պացիենտներին են հիմնականում վերցնում բուժման, որոնք որ շանս ունեն փրկվելու և հակառակը։ Չի բացառվում, որ նույնիսկ այս տեմպի պահպանման ժամանակ մենք մոտ օրերը դրան գնան, բայց մենք ամեն ինչ անում ենք, որ դրան չգնանք, նոր մահճակալներ ենք ներառում և այլն։

Այն տարբերակով, որ եթե այսօրվանից նոր հիվանդ չունենանք՝ արդյո՞ք արդեն ունեցած հիվանդները մեզ կբերեն խորը սորտավորման՝ չեմ կարծում, որովհետև բոլոր հիվանդներն ամեն դեպքում ստանում են բուժօգնություն, նրանք ուղղակի հիվանդանոցներում չեն պառկած, որ նրանց վիճակը չծանրանա և դա մեզ բավական լավ հաջողվում է։ Մենք ծանրերին հիմնականում ընդունում ենք ի սկզբանե։ Մոտավորապես գիտենք իրականում՝ ով է ծանր դառնալու․ դրանք մեր տարեց, խրոնիկական հիվանդություններ ունեցող քաղաքացիներն են ու ուշացած դեպքերը։ Դժբախտաբար մենք հիմա էլ ունենում ենք ուշացած դեպքեր, որ օրինակ, քաղաքացին դիմում է այնպիսի վիճակում, որ թոքերի թթվածնի քանական այնքան ցածր է, որ մենք մաքսիմում մի օր կարողանում ենք ինչ-որ բան անել ու չենք կարողանում փրկել»,-ասաց Արսեն Թորոսյանը։

Խորը սորտավորման կարիք կլինի հիվանդացությունների թվի աճի դեպքում, իր խոսքն ամփոփեց առողջապահության նախարարը։

Աղբյուրը՝ iravaban.net

Այս խորագրի վերջին նյութերը