Կարծիք

22.05.2020 15:10


Նիկոլի հրաժեշտը

Նիկոլի հրաժեշտը

Այսօր այլևս փաստ է, որ ներկայիս կառավարությունը սպառել է իրեն բոլոր առումներով:

Աշխատանքները ձախողված են և՛ տնտեսական քաղաքականության, և՛ ներքին քաղաքականության, և՛ արտաքին քաղաքականության, և՛ կադրային քաղաքականության, և՛ ռազմավարական ու կարևորագույն խնդիրների հակաճգնաժամային քաղաքականության առումներով:

Վիճակը օրըստօրե ահագնանում է և այս իրավիճակի լուծումը ի զորու չէ տալու այսօրվա կառավարությունը, դրա պատճառները տարբեր են և՛ շատ՝ այդ թվում և օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ:

Օբյեկտիվ պատճառներից է՝ այս մարդիկ չունեն համապատասխան փորձառություն և կամք՝ դիմակայելու մարտահրավերներին:

Սուբյեկտիվ պատճառն է իշխանատենչության և իշխանության պահպանման, հարստացման անհագուրդ ցանկությունը, որն էլ իրենց զրկում է վճռականությունից:

Ստեղծված իրավիճակը ունի մեկ լուծում՝ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, իսկ այդ հեռացումը պետք է լինի անցնցում: Պետք է ստեղծվի ազգային համաձայնության և հակաճգնաժամային կառավարման նոր կառավարություն՝ նոր վարչապետով: Սա քաղաքական վերադասավորում չէ, սա ազգի, պետության ու պետականության փրկելու միակ ճանապարհային քարտեզն է, որը ամեն հաջորդ օր ավելի է պահանջված դառնում:

Նարեկ Մանթաշյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը