Քաղաքական

22.05.2020 14:20

Չեմ ժխտում, որ Վրաստանում սահմանափակումներն ավելի լավ և ուժեղ են իրականացվել․ Արսեն Թորոսյան

Չեմ ժխտում, որ Վրաստանում սահմանափակումներն ավելի լավ և ուժեղ են իրականացվել․ Արսեն Թորոսյան

Չեմ ժխտում, որ Վրաստանում սահմանափակող միջոցառումներն ավելի լավ, խիստ և ուժեղ են իրականացվել, այդ թվում՝ մինչև օրս։ Այս մասին այսօր առցանց քննարկման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե ինչպե՞ս եղավ, որ Վրաստանին հաջողվեց կոտրել վարակի տարածման տեմպը, իսկ ՀՀ-ում թվերն աճում են։

Նրա խոսքով՝ իհարկե դա բերում է հետևանքների՝ սկսած գնաճից, վերջացրած արտարժույթի ինֆլյացիայով: Նա ասաց նաև, որ Վրաստանի առողջապահական համակարգը, հատկապես համաճարակային համակարգը, էականորեն տարբերվում է մեր հակահամաճարակային համակարգից՝ ոչ լավ իմասոտվ: Թորոսյանը նշեց նաև, որ կա մեթոդաբանության տարբերություն, հատկապես այն քաղաքացիների, որոնք թեստավորվում են ընդհանրապես:

«Կա մեթոդաբանության տարբերություն այն թեստերի, որոնք Վրաստանում հաշվարկում են որպես թեստ: Ես 100 տոկոս ինֆորմացիա չունեմ և անկեղծ ասած չեմ համարում առաջնային նպատակ, բայց հնարավոր է, որ օրինակ՝ Վրաստանի արած 40 հազար թետերը ՊՇՌ թեստեր չլինեն, այլ մի մասը լինեն արագ թեստեր, որոնցից մենք պրակտիկորեն չենք օգտվում, քանի որ դրանք հավաստի և վստահելի չեն»,-ասաց Արսեն Թորոսյանը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։