Լրահոս

22.05.2020 11:59


Երկաթյա ձողով հարվածել են «Մալաթիա» տոնավաճառի տարադրամի փոխանակման կետի աշխատակցի գլխին ու հափշտակել 10 հազար ԱՄՆ դոլար

Երկաթյա ձողով հարվածել են «Մալաթիա» տոնավաճառի տարադրամի փոխանակման կետի աշխատակցի գլխին ու հափշտակել 10 հազար ԱՄՆ դոլար

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ մայիսի 22-ին, ժամը 09։30, ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Անհայտ քաղաքացու կողմից ահազանգ է ստացվել ոստիկանության, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի 130 և 132 շենքերի հատվածում վիրավոր քաղաքացի է ընկած։

Քաղաքացին, ով մոտ 40 տարեկան տղամարդ է, գլխի մասում ստացած վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Տուժածը հայտնել է, որ թիկունքի մասից գլխին հարված է ստացել, որից հետո իր մոտ եղած մոտ 10 հազար ԱՄՆ դոլարը հափշտակել են։

Փաստի առթիվ Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժանում հարուցվել է քրեական գործ։

Ոստիկաններն ու քննիչները պարզում են տուժածի ինքությունն, ինչպես նաև նրա հայտնած տեղեկության իսկությունը՝ դեպքի հանգամանքները պարզելու, հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։

Տուժածը ոստիկաններին հայտնել է նաև, որ ինքն աշխատում է «Մալաթիա» տոնավաճառի տարադրամի փոխանակման կետում։

Այս խորագրի վերջին նյութերը