Կարծիք

22.05.2020 09:51


Մեկ մլն շնչի հաշվարկով Հայաստանը կորոնավիրուսի դեպքերի թվով տարածաշրջանի ռեկորդակիրն է

Մեկ մլն շնչի հաշվարկով Հայաստանը կորոնավիրուսի դեպքերի թվով տարածաշրջանի ռեկորդակիրն է

Շատ լավ հասկանալով, որ նոր կորոնավիրուսի վիճակագրությունը տարբեր երկրներում շատ տարբեր (ան)ճշտությամբ է գրանցվում, հասկանալով, որ Worldometer-ի և այս պահի դրությամբ ընդհանրապես որևէ այլ աղբյուրից ստացած թվերը բավականաչափ հուսալի չեն լուրջ գիտական համեմատության համար՝ այնուամենայնիվ գրեմ. ըստ Worldometer կայքի՝ 1 մլն շնչի հաշվարկով գրանցված վարակակիրների թվով Հայաստանը այսուհետ մեր տարածաշրջանի ռեկորդակիրն է.

Հայաստան.1,892
Թուրքիա. 1,823
Իրան. 1,542
Ադրբեջան. 370
Վրաստան. 181

Սա հաստատ այն ռեկորդը չէ, որին ցանկանում էինք հասնել։ Առավել ևս, երբ համեմատում ես Վրաստանի ցուցանիշների հետ։ Այո՛, Վրաստանում 10 անգամ (!!!) քիչ է վարակվածների թիվը 1 մլն շնչի հաշվով, քան Հայաստանում։

(Ի դեպ, Վրաստանում երեկ գրանցվել է ընդամենը 8 նոր վարակված, որոնցից երկուսը՝ Հայաստանի քաղաքացի։ Իսկ Հայաստանում՝ +335 նոր վարակակիր)։

Ընդ որում չենք կարող ասել, որ վրացիները մենթալիտետով կամ տեմպերամենտով, սոցիալական շփման մոդելով մեզնից խիստ տարբերվում են։ Իսկ ուղևորահոսքերի ծավալների և աշխուժության առումով մեզնից շատ ավելի ռիսկային գոտում էին։

Եւ այնուամենայնիվ Վրաստանի իշխանությունները կարողացան սանձահարել համաճարակը (գոնե այս փուլում), իսկ Հայաստանում ունենք այն, ինչ ունենք։

Թեպետ մեկնարկային փուլում ավելի շահավետ վիճակում էինք։

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը