ԼՂ հիմնախնդրում մեր ուշադրությունը սևեռել ենք բնակչությանը, ժողովրդին խաղաղությանը նախապատրաստելու աշխատանքների ուղղությամբ. Լին Թրեյսի
Շարունակում ենք հավատարիմ մնալ այս երկարատև հակամարտության կարգավորմանն ուղղված միջնորդական ջանքերում ներգրավված լինելու մեր հանձնառությանը: Ֆեյսբուքյան ուղիղ եթերում այսպես ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի համակարտության կարգավորման մասին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարությունը։
«ԱՄՆ-ն շարունակում է ակտիվ ներգրավված մնալ այս աշխատանքներում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրիր, ՌԴ-ն մյուս երեք համանախագներից մեկն է, և մենք փորձում ենք կառուցողական ձևով մեր աշխատանքներն իրականացնել ԵԱՀԿ համանախագահների հետ»,-ասաց նա՝ նշելով, որ իրենք շարունակում են հավատարիմ մնալ այս երկարատև համակարտության կարգավորմանն ուղղված միջնորդական ջանքերում ներգրավված լինելու իրենց հանձնառությանը:
Լին Թրեյսին նաև նկատեց, կարևոր է, որ գլոբալ համավարակի պայմաններում ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում հակամարտության հարցով քննարկումները շարունակվում են, դրանք լինում են օնլայն ձևաչափով:
«Որպես համանախագահ՝ մեր խնդիրն է աջացել, որպեսզի տևական խաղաղ կարգավորում լինի այս հակամարտությանը»,-ասաց նա։
Դեսպանը խոսեց նաև՝ ԱՄՆ-ի կողմից ականազերծման ծրագրի շրջանակներում ԼՂ ժողովրդին մարդասիրական աջակցության ցուցաբերելու մասին՝ նշելով, որ հպարտ է դրա համար։
«Մենք կարծում ենք, որ վերջին տարիների ընթացքում շուրջ 70 մլն դոլարի ներդրումը հաջողված է եղել: Այժմ, երբ ականազերծման ուղղությամբ մեր աշխատանքներն ավարտվել են, փորձում ենք մեր ուշադրությունը սևեռել մեկ այլ ուղղության վրա՝ բնակչությանը, ժողովրդին խաղաղությանը նախապատրաստելու աշխատանքներին, ինչը կօգնի Մինսկի խմբի աշխատանքներին»,-ասաց դեսպանը։

Աղբյուրը՝ tert.am