Աշխարհ

21.05.2020 17:16


Վրաստանում ՀՀ երկու քաղաքացիների` մոր և երեխայի մոտ կորոնավիրուս է հաստատվել

Վրաստանում ՀՀ երկու քաղաքացիների` մոր և երեխայի մոտ կորոնավիրուս է հաստատվել

Թբիլիսիի Վախթանգ Բորչոշվիլիի անվան կլինիկայի դիտորդական խորհրդի նախագահ Մակա Սոլողաշվիլին տեղեկացրել է, որ իրենց կլինիկա է ընդունվել կորոնավիրուսով վարակված Հայաստանի Հանրապետության 2 քաղաքացի` մայր և երեխա: Այս մասին գրում է kvira.ge կայքը:

«Երկու նոր հիվանդ ենք ընդունել: Մայր և երեխա են, նրանք Հայաստանի քաղաքացիներ են»,-ասել է Սոլողաշվիլին:

Մայիսի 21-ի ժամը 10:00-ի դրությամբ Վրաստանում վերջին 24 ժամվա դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 8 նոր դեպք, վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 721-ի: Երկրում կորոնավիրուսով վարակման հետևանքով մահացել է 12 մարդ:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը