Աշխարհ

21.05.2020 19:07


Թուրքիայում մզկիթների բարձրախոսներով ազանի փոխարեն հնչեցրել են իտալական «Բելլա չաո» երգը (տեսանյութ)

Թուրքիայում մզկիթների բարձրախոսներով ազանի փոխարեն հնչեցրել են իտալական «Բելլա չաո» երգը (տեսանյութ)

Մայիսի 20-ին Թուրքիայի Իզմիր քաղաքի որոշ մզկիթների բարձրախոսներով ազանի (աղոթքի կանչ) ձայնի փոխարեն հնչել է իտալական հայտնի ժողովրդական «Bella ciao» երգը (թրգմ․ Մնաս բարով գեղեցկուհի)։

Այս իրադարձությունը հիստերիայի ալիք է բարձրացրել մոլեռանդ մուսուլմանական շրջանակների մոտ ու թուրքական մամուլում, քննարկման առարկա դարձել սոցցանցերում։

Սակայն ի տարբերություն բացասական արձագանքների՝ սոցցանցի բազմաթիվ օգտատերեր իրենց էջերում կիսվել են տեսաձայնագրություններով, գրելով գովեստի խոսքեր այն անձանց մասին, որոնք կապ ունեն կատարվածի հետ։

Միջադեպի կապակցությամբ Իզմիրի գլխավոր հանրապետական դատազությունը հետաքննություն է սկսել երգը հնչեցնող անձանց, ինչպես նաև վերջիններիս աջակցող սոցցանցերի օգտատերերի նկատմամբ։ Վերոհիշյալ անձինք մեղադրվում են «կրոնական արժեքները ոտնահարելու մեջ»։

Հատկանշական է, որ միջադեպը տեղի է ունեցել իսլամական պահքի` Ռամադան ամսվա ընթացքում։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը