2 տարեկանում առևանգված չինացին 32 տարի անց վերամիավորվել է ծնողների հետ (տեսանյութ)
Oddity Central կայքն անդրադարձել է 34-ամյա մի չինացու պատմությանը, որը երկու տարեկանում առևանգվելուց և անզավակ ընտանիքին վաճառվելուց հետո 32 տարի անց վերամիավորվել է իրական ծնողների հետ:
Պատմության հերոսը Մաո Յինն է, որին անծանոթն առևանգել է 1988թ. հոկտեմբերին: Հայ ու որդի վերադառնալիս են եղել մանկապարտեզից, երբ տղան հորից ջուր է խնդրել և երբ վերջինս գնացել է ջրի հետևից, վերադառնալուն պես տեսել է, որ տղան չկա:
Մաոյի անհետացմանը հաջորդած երեք տասնամյակի ընթացքում ծնողները երբեք չեն կորցրել որդուն գտնելու հույսը:Տղայի մայրն աշխատանքից դուրս է եկել ու ամբողջ ժամանակը նվիրել է որդու փնտրտուքներին: Ի վերջո, երկար սպասված հրաշքը կատարվել է:
Ոստիկանությունն անանուն զանգել է ստացել այն մասին, որ Սիչուան նահանգում բնակվում է մի տղա, որը մանուկ հասակում որդեգրվել է հենց այն ժամանակահատվածում, երբ Մաոն է անհետացել:
Կիրառելով դիմաճանաչողական տեխնոլոգիա՝ իրավապահներն ուսումնասիրել են տղայի հին լուսանկարն ու հատուկ տեխնոլոգիայով փորձել պարզել, թե ինչպիսի տեսք կունենար տղան 34 տարեկանում: Ստացված արդյունքը բավականաչափ է եղել ԴՆԹ թեստ անցկացնելու որոշում կայացնելու համար: Արդյունքում պարզվել է, որ Մաոն նույն առևանգված տղան է:
Նա իրական ծնողների հետ վերամիավորվել է երկուշաբթի: Մաոն նշել է, որ ապագայի վերաբերյալ ոչինչ չի կարող ասել, սակայն հաստատակամ է կենսաբանական ծնողների հետ շփումը շարունակելու հարցում:
Ոստիկանությունը պարզել է, որ առևանգողը տղային վաճառել է մոտ 900 դոլարով։
2 տարեկանում առևանգված չինացին 32 տարի անց վերամիավորվել է ծնողների հետ (տեսանյութ)
Oddity Central կայքն անդրադարձել է 34-ամյա մի չինացու պատմությանը, որը երկու տարեկանում առևանգվելուց և անզավակ ընտանիքին վաճառվելուց հետո 32 տարի անց վերամիավորվել է իրական ծնողների հետ:
Պատմության հերոսը Մաո Յինն է, որին անծանոթն առևանգել է 1988թ. հոկտեմբերին: Հայ ու որդի վերադառնալիս են եղել մանկապարտեզից, երբ տղան հորից ջուր է խնդրել և երբ վերջինս գնացել է ջրի հետևից, վերադառնալուն պես տեսել է, որ տղան չկա:
Մաոյի անհետացմանը հաջորդած երեք տասնամյակի ընթացքում ծնողները երբեք չեն կորցրել որդուն գտնելու հույսը: Տղայի մայրն աշխատանքից դուրս է եկել ու ամբողջ ժամանակը նվիրել է որդու փնտրտուքներին: Ի վերջո, երկար սպասված հրաշքը կատարվել է:
Ոստիկանությունն անանուն զանգել է ստացել այն մասին, որ Սիչուան նահանգում բնակվում է մի տղա, որը մանուկ հասակում որդեգրվել է հենց այն ժամանակահատվածում, երբ Մաոն է անհետացել:
Կիրառելով դիմաճանաչողական տեխնոլոգիա՝ իրավապահներն ուսումնասիրել են տղայի հին լուսանկարն ու հատուկ տեխնոլոգիայով փորձել պարզել, թե ինչպիսի տեսք կունենար տղան 34 տարեկանում: Ստացված արդյունքը բավականաչափ է եղել ԴՆԹ թեստ անցկացնելու որոշում կայացնելու համար: Արդյունքում պարզվել է, որ Մաոն նույն առևանգված տղան է:
Նա իրական ծնողների հետ վերամիավորվել է երկուշաբթի: Մաոն նշել է, որ ապագայի վերաբերյալ ոչինչ չի կարող ասել, սակայն հաստատակամ է կենսաբանական ծնողների հետ շփումը շարունակելու հարցում:
Ոստիկանությունը պարզել է, որ առևանգողը տղային վաճառել է մոտ 900 դոլարով։
Աղբյուրը՝ tert.am