Լրահոս

21.05.2020 16:43


Երևանում 67-ամյա տղամարդու գլուխը աշխատանքներ կատարելիս աղբատարի սեղմակի տակ է մնացել ու կտրվել

Երևանում 67-ամյա տղամարդու գլուխը աշխատանքներ կատարելիս աղբատարի սեղմակի տակ է մնացել ու կտրվել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։40-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Միկոյան փողոցում աշխատանքներ կատարելիս աղբատար ավտոմեքենայի դետալի տակ է մնացել աշխատակցի գլուխը և այն կտրվել է մարմնից։

Դեպքի վայր է մեկնել ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի խումբը։

Մահացածը 67-ամյա Ռ․ Հախվերդյանն էր, ով աշխատում էր Երևանի քաղաքապետարանի կանաչապատման վարչությունում՝ որպես բանվոր, և աղբը, երբ լցնելիս է եղել բեռնատարի բեռնախցիկի մեջ, գլուխը մնացել է սեղմակի տակ, ինչն էլ պատճառ է դարձել ողբերգական դեպքի։

Այս խորագրի վերջին նյութերը