«Մեր կառավարությունը իր գոյության ընթացքում ոչ մի մանիպուլյատիվ տեղեկություն չի հաղորդել հանրությանը»,-այսօր հայտարարել է ամենայն հայոց վարչապետ, մանիպուլյացիայի արքա Նիկոլ Փաշինյանը:
Այն, որ ինքը նման ակնհայտ սուտ է ասում՝ ինքնին մանիպուլյացիա է: Սկսենք ղարաբաղյան բանակցություններից: Փաշինյանը այնքան «անկեղծ ու ազնիվ է», որ մենք բանակցային մանրամասները ՌԴ արտգործնախարարից ենք իմանում: Ինքը այնքան թափանցիկ է, որ մենք մինչ օրս չգիտենք՝ որոնք են մեր հռչակած սկզբունքները Արցախի հարցում, և մինչև ուր կարող են հասնել մեր զիջումները:
Հաջորդը՝ կոռուպցիայի դեմ հայտարարված պայքարը: Այստեղ են ասել՝ անունը կա, ամանումը չկա: Կոռուպցիան ոչ միայն վերացված չէ, այլև ստացել է շատ ավելի լկտի բնույթ: Փաշինյանը այդպես էլ չհերքեց իր ադամանդի և սիգարետի բիզնեսների գոյությունը, այլ նորից մանիպուլյատիվ լայվ արեց՝ իրեն զոհի տեղ դնելով:
Համասեռամոլներին պաշտպանելու առումով երբ նրան մեղադրեցին, նա իրեն հատուկ մանիպուլյատիվ ոճով ասաց՝ «ո՞վ, ե՞ս, այդ հանրապետականն է ԼԳԲՏ համայնքին աջակցող օրենքներ ընդունել»:
Երբ նրան մեղադրեցին, որ իր իշխանության օրոք, իր «թեթև ձեռքով», հայհոյանքը դարձել է քաղաքական կատեգորիա, ինքը առանց ամաչելու նորից շուռ տվեց իրականությունը ու ԱԺ ամբիոնից ստեց, լացակումած ասելով, թե իրենց խմբակցության կանանց հայհոյում և ահաբեկում են նախորդ իշխանության ներկայացուցիչները:
Նիկոլի կյանքի ամեն մի րոպեն մանիպուլյացիա է: Նիկոլի կառավարության ամեն մի քայլը մանիպուլյացիա է: Ճշմարտությունը վաղ թե ուշ դուրս է գալու ջրի երես:
Նիկոլի կյանքի ամեն մի րոպեն մանիպուլյացիա է
ՆԱՅԵՔ՝ Ո՛Վ Է ԽՈՍՈՒՄ ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻԱՅԻՑ
«Մեր կառավարությունը իր գոյության ընթացքում ոչ մի մանիպուլյատիվ տեղեկություն չի հաղորդել հանրությանը»,-այսօր հայտարարել է ամենայն հայոց վարչապետ, մանիպուլյացիայի արքա Նիկոլ Փաշինյանը:
Այն, որ ինքը նման ակնհայտ սուտ է ասում՝ ինքնին մանիպուլյացիա է:
Սկսենք ղարաբաղյան բանակցություններից: Փաշինյանը այնքան «անկեղծ ու ազնիվ է», որ մենք բանակցային մանրամասները ՌԴ արտգործնախարարից ենք իմանում: Ինքը այնքան թափանցիկ է, որ մենք մինչ օրս չգիտենք՝ որոնք են մեր հռչակած սկզբունքները Արցախի հարցում, և մինչև ուր կարող են հասնել մեր զիջումները:
Հաջորդը՝ կոռուպցիայի դեմ հայտարարված պայքարը: Այստեղ են ասել՝ անունը կա, ամանումը չկա: Կոռուպցիան ոչ միայն վերացված չէ, այլև ստացել է շատ ավելի լկտի բնույթ: Փաշինյանը այդպես էլ չհերքեց իր ադամանդի և սիգարետի բիզնեսների գոյությունը, այլ նորից մանիպուլյատիվ լայվ արեց՝ իրեն զոհի տեղ դնելով:
Համասեռամոլներին պաշտպանելու առումով երբ նրան մեղադրեցին, նա իրեն հատուկ մանիպուլյատիվ ոճով ասաց՝ «ո՞վ, ե՞ս, այդ հանրապետականն է ԼԳԲՏ համայնքին աջակցող օրենքներ ընդունել»:
Երբ նրան մեղադրեցին, որ իր իշխանության օրոք, իր «թեթև ձեռքով», հայհոյանքը դարձել է քաղաքական կատեգորիա, ինքը առանց ամաչելու նորից շուռ տվեց իրականությունը ու ԱԺ ամբիոնից ստեց, լացակումած ասելով, թե իրենց խմբակցության կանանց հայհոյում և ահաբեկում են նախորդ իշխանության ներկայացուցիչները:
Նիկոլի կյանքի ամեն մի րոպեն մանիպուլյացիա է: Նիկոլի կառավարության ամեն մի քայլը մանիպուլյացիա է: Ճշմարտությունը վաղ թե ուշ դուրս է գալու ջրի երես:
Նարե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից