Լրահոս

21.05.2020 15:42


91 տարեկան Սրբուհի տատիկը բուժվել է կորոնավիրուսից

91 տարեկան Սրբուհի տատիկը բուժվել է կորոնավիրուսից

Սրբուհի տատիկն է` 91 տարեկան։ Նա այսօր դուրս գրվեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից։

Սրբուհի Մուրադյանը բուժկենտրոն էր ընդունվել նոր կորոնավիրուսով, ախտորոշվել էր երկկողմանի ինտերստիցիալ թոքաբորբ՝ ախտահարված էր թոքերի շնչական մակերեսի շուրջ 70%֊ը։

Նա իր խորին շնորհակալությունը հայտնեց բուժանձնակազմին` մաղթելով, որ վիրուսը շուտ անհետանա աշխարհից:

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը