Գործերը լավ լինելու միակ բանաձև՝ ՀՀ-ն առանց Նիկոլի
Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում հայտարարել է՝ կորոնավիրուսի հետ կապված գործերը լավ չեն։
Ո՞ւր մնացին Նիկոլ Փաշինյանի պնդումներն առ այն, որ այս կորոնավիրուսը նոր հնարավորություններ է բերելու Հայաստան։
Նիկոլ Փաշինյանի մոտ ամեն ինչն է այս կարգի անհիմն ու անորակ։ Աշխարհում կատարվող տնտեսական իրավիճակի մասին եզրակացությունները դեռ 4 ամիս առաջ հանգում էին նրան, որ իրավիճակը կտրուկ վատթարացել է, բայց սա դեռ ամենավատ վիճակը չէ։ Այդ ժամանակ Նիկոլը անհեթեթություններ էր խոսում ինչ-որ անհասկանալի, անիրական հնարավորությունների մասին։
Այս պատկերը ոչ միայն տնտեսական ոլորտում է, այլ սոցիալական, առողջապահական և այլն։ Ինքը հեշտությամբ կհայտարարի չեղած հնարավորությունների մասին ու առանց աչքը թարթելու կասի, որ գործերը վատ են։ Առանց պատասխանատվության զգացում ունենալու, առանց սեփական մեղքի բաժինը խոստովանելու, առանց հասկանալու թե այդ աթոռին նստած անձից ինչ է պահանջվում, կասի որ ամեն ինչ վատ է։ Նույնն անելու է առանց բացառությամբ բոլոր հարցերի մասով։ Կորոնավիրուսն ուղղակի կարճաժամկետ կտրվածքով ցույց տվեց Նիկոլի «նոր հնարավորությունների-գործերը վատ են»-ի արագ տրանսֆորմացիան։
Այս տրանսֆորմացիայի հետևանքներին մի օր էլ բախվելու են Արցախյան խնդրի շրջանակներում, ՀՀ արտաքին քաղաքական վարկանիշի և առանց բացառության մնացյալ հարցերում։ Նիկոլը մի գեղեցիկ օր հնարավոր է գա ու հայտարարի, որ Արցախյան բանակցային գործընթացում (փուլային կարգավորում) ամեն ինչ վատ է։ Ու այդ ժամանակ Նիկոլն իրավիճակն այն աստիճանի վատթարացրած կլինի, որ հասկանալի չի լինի, թե ինչպես դուրս գալ այդ ամենից։ Նիկոլ Փաշինյանի համար «նոր հնարավորություն, գործերը վատ լինելու» բոլոր արձանագրումները մի հարթության մեջ են՝ անպատասխանատու ու խաբեբա իշխանազավթի արտաբերած բառեր՝ ոչինչ ավելին։
Հ.Գ. Գործերը լավ լինելու միակ բանաձև՝ ՀՀ-ն առանց Նիկոլի։
Գործերը լավ լինելու միակ բանաձև՝ ՀՀ-ն առանց Նիկոլի
Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում հայտարարել է՝ կորոնավիրուսի հետ կապված գործերը լավ չեն։
Ո՞ւր մնացին Նիկոլ Փաշինյանի պնդումներն առ այն, որ այս կորոնավիրուսը նոր հնարավորություններ է բերելու Հայաստան։
Նիկոլ Փաշինյանի մոտ ամեն ինչն է այս կարգի անհիմն ու անորակ։
Աշխարհում կատարվող տնտեսական իրավիճակի մասին եզրակացությունները դեռ 4 ամիս առաջ հանգում էին նրան, որ իրավիճակը կտրուկ վատթարացել է, բայց սա դեռ ամենավատ վիճակը չէ։ Այդ ժամանակ Նիկոլը անհեթեթություններ էր խոսում ինչ-որ անհասկանալի, անիրական հնարավորությունների մասին։
Այս պատկերը ոչ միայն տնտեսական ոլորտում է, այլ սոցիալական, առողջապահական և այլն։
Ինքը հեշտությամբ կհայտարարի չեղած հնարավորությունների մասին ու առանց աչքը թարթելու կասի, որ գործերը վատ են։ Առանց պատասխանատվության զգացում ունենալու, առանց սեփական մեղքի բաժինը խոստովանելու, առանց հասկանալու թե այդ աթոռին նստած անձից ինչ է պահանջվում, կասի որ ամեն ինչ վատ է։ Նույնն անելու է առանց բացառությամբ բոլոր հարցերի մասով։ Կորոնավիրուսն ուղղակի կարճաժամկետ կտրվածքով ցույց տվեց Նիկոլի «նոր հնարավորությունների-գործերը վատ են»-ի արագ տրանսֆորմացիան։
Այս տրանսֆորմացիայի հետևանքներին մի օր էլ բախվելու են Արցախյան խնդրի շրջանակներում, ՀՀ արտաքին քաղաքական վարկանիշի և առանց բացառության մնացյալ հարցերում։ Նիկոլը մի գեղեցիկ օր հնարավոր է գա ու հայտարարի, որ Արցախյան բանակցային գործընթացում (փուլային կարգավորում) ամեն ինչ վատ է։ Ու այդ ժամանակ Նիկոլն իրավիճակն այն աստիճանի վատթարացրած կլինի, որ հասկանալի չի լինի, թե ինչպես դուրս գալ այդ ամենից։ Նիկոլ Փաշինյանի համար «նոր հնարավորություն, գործերը վատ լինելու» բոլոր արձանագրումները մի հարթության մեջ են՝ անպատասխանատու ու խաբեբա իշխանազավթի արտաբերած բառեր՝ ոչինչ ավելին։
Հ.Գ. Գործերը լավ լինելու միակ բանաձև՝ ՀՀ-ն առանց Նիկոլի։
Աննա Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից