Կարծիք

21.05.2020 15:02


Անհեթեթություն անհեթեթությանց

Անհեթեթություն անհեթեթությանց

Եթե քաղաքացին դրսում է` բացօթյա տարածքում, և ձեռքի տակ դիմակ չունի, տուգանվում է 10 հազար դրամով (սկզբում 100 հազար էին սահմանել, հետո, լավ է` «ֆահմեցին», որ 10 հազարն էլ «կուտվի»)։

Իսկ եթե քաղաքացին փա՛կ տարածքում դիմակ չի կրում, չի տուգանվում` նրա փոխարեն «մուծվում» է օբյեկտի սեփականատերը, տրանսպորտային միջոցների դեպքում` վարորդը կամ ուղևորափոխադրում իրականացնողը։

Ստացվում է, որ օբյեկտը, վարորդը կամ ուղևորափոխադրում իրականացնողը մի լրացուցիչ հաստիք էլ պետք է պահի` հատուկ «դիմակի առկայությունը» ստուգելու և չդիմակավորված անձանց` չարամտորեն «փակ տարածք» սողոսկելու փորձերը կանխելու համար...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը