Կարծիք

21.05.2020 14:40


Սմբատ Գոգյանի բախտը բերել է

Սմբատ Գոգյանի բախտը բերել է

Շատ բնական գործընթաց է, երբ ԿԳՄՍ փոխնախարարը բնակելի շենքի բակում աշխատանքից ազատված ԲՈԿ ղեկավարի հետ «ռազբոռկա է» սարքում և «ատչյոտ» ուզում: Որովհետև դրանից առաջ աշխատանքից ազատված պաշտոնյային ֆեյսբուքում ծաղրում էր ԿԳՄՍ նախարարը: Որովհետև ԱԺ-ում քննադատական խոսքի համար ողջ խմբակցությամբ պատգամավոր են ծեծում: Որովհետև ժողվարչապետը առավոտից երեկո խոսում է «ասֆալտներին պառկացնելուց», «սամասուդից», «հագցնելուց» ու «դմփցնելուց»: Որովհետև խոսում են քրեական ենթամշակույթը քրեականացնելուց, բայց խոսքի և գործի տիրույթում իրենց պահում են ամենավերջին փողոցայինի պես: Այնպես որ՝ Սմբատ Գոգյանը դեռ մի բան էլ լավ է պրծել: Կարո՞ղ էին չէ կոռուպցիոն չեղած մի գործ կարել վրան ու իջացնել ԿԳՄՍ նկուղ ու ծեծել:

Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը