Լրահոս

21.05.2020 13:59


Հայտնի է Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով առաջին դատական նիստի օրը

Հայտնի է Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով առաջին դատական նիստի օրը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործով նախնական դատական նիստը նշանակվել է հունիսի 23-ին՝ ժամը 14։00-ին։ Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ դատավոր Տիգրան Գրիգորյանը դատական նիստի օր նշանակելու մասին որոշում կայացրել է մայիսի 14-ին, նույն օրը ծանուցագիր է ուղարկվել կողմերին։

«Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել է, որ Ռոբերտ Քոչարյանը նոր հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի՝ զրպարտության համար:

Հայցի պատճառը քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն են առ այն, որ 2,4 մլրդ դոլարով պետք է ավելանա պաշտպանության բյուջեն, որից 1,2 մլրդը պետք է վերադարձվի թալանված գումարը և այդ հայտարարության ժամանակ հնչել է Ռոբերտ Քոչարյանի անունը:

Փաստաբան Հայկ Ալումյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել էր , որ խախտվել է Ռոբերտ Քոչարյանի անմեղության կանխավարկածը: Նշենք, որ այս անգամ ներկայացվել է նաև փոխհատուցման պահանջ՝ 2 մլն դրամի չափով:

Այս խորագրի վերջին նյութերը