Կորոնավիրուսով վարակված քաղաքացիներից ծանր վիճակում են 135-ը, ծայրահեղ ծանր՝ 63-ը, թոքերի արհեստական օդափոխության սարքերին միացված են 15-ը (տեսանյութ)
Երեկվա դրությամբ կորոնավիրուսով վարակված քաղաքացիներից ծանր վիճակում են քաղաքացիներից 135-ը, ծայրահեղ ծանր՝ 63-ը, թոքերի արհեստական օդափոխության սարքերին միացված են 15-ը: Այս մասին Կառավարության մամուլի կենտրոնում հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Այսինքն՝ թվերի աճին զուգընթաց աճում է նաև ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացիների թիվը: Կա նաև կորոնավիրուսով վարակված 23 հղի, որոնց կյանքին վտանգ չի սպառնում: Բուժաշխատողների շրջանում 375 անձի մոտ է հաստատվել կորոնավիրուս»,-նշեց նա։
«Երեկվա դրությամբ 270 երեխա կա, իհարկե, երեխա ասելով նկատի ունեմ մինչեւ 18 տարեկան պացիենտներին։ 2 երեխա ունի թոքաբորբ, ծանր կամ կյանքին վտանգ սպառնացող վիճակ չկա»,- նշեց Արսեն Թորոսյանը։
Վերջինիս տեղակացմամբ՝ հավանաբար վաղվանից հիվանդության թեթև ընթացքով պացիենտները հյուրանոցներից ու հիվանդանոցներից կուղարկվեն տուն, նոր վարակակիրներն էլ, որոնք չեն ունենա հիվանդանոցային բուժօգնության կարիք, կմնան տանը:
Թորոսյանի խոսքով՝ դիմակների կրումը փակ տարածքներում և հատուկ տնտեսվարողների մոտ, որոնք սահմանված են պարետի ցուցումներով, պարտադիր է լինելու այնքան, որքան անհրաժեշտ է իրականացնել հակահամաճարակային միջոցառումներ՝ վիրուսի տարածումը կանխելու համար. «Եվ ես չեմ բացառում, որ դա, օրինակ, լինի մեկ կամ երկու տարի, հետևաբար մենք պետք է պատրաստ լինենք երկարատև պայքարի»,-ասաց նա:
Ըստ նախարարի՝ այս պահին ամեն ինչ չէ, որ հսկողության տակ է. «Հսկողության առումով մենք այս պահին ուրիշ առաջնահերթություն ունենք՝ բուժօգնություն այն քաղաքացիներին, որոնք ունեն իրական հիվանդանոցային բուժօգնության կարիք: Առաջնահերթություն է մնում նաև ցանկացած հայտնաբերված դեպքի շփումների շրջանակը պարզելը և ինքնամեկուսացման ռեժիմիում պահելը»,-ասաց նա:
Անդրադառնալով կատարված ծախսերին՝ Թորոսյանը հայտնեց, որ այս պահին կորոնավիրուսի դեմ պայքարի հաշվեհամարին փոխանցվել է մոտավորապես 1 մլրդ 98 մլն դրամ, և 2 մլրդ 15 մլն դրամ ստացել ենք պետական բյուջեից, ևս 1 միլիարդ 420 միլիոն շուտով կստանանք պետական բյուջեից, ընդամենը՝ 4 միլիարդ 540 միլիոն դրամ:
«Փաստացի ծախսն այս պահին կազմել է 2,4 միլիարդ դրամ, և ես համարում եմ շատ փոքր թիվ՝ նման լայնածավալ միջոցառման համար: Տարբեր գնահատականներով՝ մեր երկրին այս գործողությունների համար մինչև տարվա վերջ անհրաժեշտ է լինելու մոտավորապես 300 միլիոն դոլար»,-ասաց նա:

Աղբյուրը՝ tert.am