Բուհերում ընդունելությունը կիրականացվի մեկ քննության հիման վրա
Հայաստանում բուհերում ընդունելությունը կիրականացվի մեկ քննության արդյունքների հիման վրա: Այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ դիմորդներն ընդունելության քննության և մասնագիտությունների նշումով դիմում-հայտը կարող են Գնահատման և թեստավորման կենտրոն ուղարկել էլեկտրոնային եղանակով՝ մայիսի 25-ից մինչև հունիսի 15-ը:
«Մեկ քննությունը կլինի երկու կամ երեք պարտադիր առարկաներից մեկից։ Իսկ այն քննությունները, որոնք եղել են կամընտրական, թույլ ենք տվել, որ դիմորդն ինքն ընտրի»,- ասաց նախարարը՝ ավելացնելով, որ քննությունները տեղի կունենան հուլիսի 18-ը։
Ժամկետն ընտրվել է այնպես, որպեսզի քննական գործընթացը զորակոչին չխանգարի, և զորակոչիկները կարողանան մասնակցել քննություններին։
Հարությունյանի խոսքով՝ բանակից վերադարձողները կարող են հայտը ներկայացնել էլեկտրոնային եղանակներով։

Աղբյուրը՝ armenpress.am