Կարծիք

21.05.2020 12:10


Փուլային կարգավորման մասին

Փուլային կարգավորման մասին

«Ներկայումս բանակցային սեղանին կա մի փաստաթուղթ, որը ենթադրում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման փուլային տարբերակ, որը ենթադրում է փուլային մոտեցման հիման վրա կարգավորման առաջխաղացում ՝ առաջին փուլում ենթադրելով առավել հրատապ խնդիրների լուծում, Լեռնային Ղարաբաղի շուրջ մի շարք շրջանների ազատում և տրանսպորտային, տնտեսական և այլ կոմունիկացիաների ապաշրջափակում»։ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրով.

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրապ Մնացականյանի պատասխանը ստորև.
«Ես էլ եմ լսել Սերգեյ Լավրովի հայտարարությունը կամ մեկնաբանությունը, կասեմ հետևյալը՝ այս երկու տարիների ընթացքում մեր կառավարությունը, մենք, վարչապետ Փաշինյանը եղել ենք առավել քան թափանցիկ և մեր դիրքրոշումները, մեր մոտեցումներն արտահայտել ենք շատ պարզ ձևով: Մենք կոնկրետ խոսել ենք մեր դիրքորոշումների մասին, խոսել ենք Արցախի ժողովրդի անվտանգության մասին: Ինչ վերաբերում է տարածքներին, ապա հայկական կողմը նույնիսկ չի կարող քննարկել այդ հարցը՝ սպառնալիքի տակ դնելով Արցախի բնակչության անվտանգությունը»: «Դե եկ վարդապետ, ՈՒ մի ցնորվիր... »: Պարույր Սևակ

Օդից կախված լուրերի համաձայն Սերգեյ Լավրովը նեղ շրջապատում շշնջացել է, որ հայտարարությունից հետո սպասել է, որ Հայաստանի իշխանությունները կպնդեն, որ ոչ թե փուլային, այլ ղարաբաղյան հակամարտության համալիր կարգավորում՝ տարածքային ամբողջականության, ազգերի ինքնորոշման իրավունքի և ուժի չկիրառման հանրահայտ սկզբունքների հիման վրա:

Ստացվում է, որ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի շրջանավարտ, շուրջ 30 տարի դիվանագիտական աշխատանքով զբաղված, ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարն անգամ բանակցություններ վարելու արվեստին չի տիրապետում:

Հ.Գ. Արցախը երբեք չի՛ լինելու Ադրբեջանի կազմում, և վե՛րջ:

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը