Աշխարհ

21.05.2020 22:30


Առաջին աշխատավարձս ծախսեցի զուգարանի թուղթ գնելու վրա․ Վուչինիչ

Առաջին աշխատավարձս ծախսեցի զուգարանի թուղթ գնելու վրա․ Վուչինիչ

Մոնտենեգրոյի հավաքականի և Թուրինի «Յուվենտուսի» նախկին հարձակվող Միրկո Վուչինիչը անկեղծացել է, որ իր առաջին աշխատավարձը ծախսել է զուգարանի թուղթ գնելու վրա:

«Այն տարիներին խաղում էի հայրենի «Սուտժեշկա» ակումբի երիտասարդական թիմում, որը բավական փոքր բյուջե ուներ: Ստացա 100% աշխատավարձ և շտապեցի տուն:

Դեռ չէի հասցրել մայրիկիս հայտնել այդ լուրը, երբ նա ասաց. «Տանը զուգարանի թուղթ չկա, իսկ դու ամբողջ օրը վազում ես այդ գնդակի հետևից»:

Նա մի քանի մետաղադրամ տվեց ինձ և ես գնացի խանութ: Մի փոքր զայրացած էի, քանի որ մայրիկս չէր գնահատում իմ կատարած աշխատանքը:

Վաստակած 100%-ով գնեցի մոտ 1000 տուփ զուգարանի թուղթ, իսկ մետաղադրամները վերադարձրի մայրիկիս:

Դժվար է ասել, թե ով ավելի զարմացած տեսք ուներ. խանութի աշխատո՞ղը, թե՞ մայրս:

Իհարկե, հիմար արարք էր, բայց դա իմ բնավորության անբաժանելի մասն է:

Երբ ինձ քննադատում են, դիմում եմ ցանկացած քայլի ՝ հակառակը ապացուցելու համար: Նշեմ, որ կարիերայիս ընթացքում այն ինձ շատ է օգնել»,- Turinoit ռադիոհաղորդման ընթացքում ասել է Վուչինիչը:

Հիշեցնենք, որ Ա Սերիայում Վուչինիչը անցկացրել է 304 հանդիպում և դարձել է 96 գոլի հեղինակ:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը