Քաղաքական

20.05.2020 14:42


«Ադեկվադ» միաբանության անդամները ոստիկանության մոտ էին (տեսանյութ)

«Ադեկվադ» միաբանության անդամները ոստիկանության մոտ էին (տեսանյութ)

Ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար «Ադեկվադ»-ի 17 անդամ բերվել են ոստիկանության Կենտրոնական բաժին։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասացին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։

«Վարչական օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարք կատարելու համար 17 անձ բերվել են ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժին»,-ասացին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։

Լրագրողների հետ զրույցում «Ադեկվադ»-ի անդամ Լիլիթ Թումանյանն ասաց, որ անդամները բերման են ենթարկվել պարետի որոշումը չկատարելու համար։

«Բայց ես ականատես եմ եղել, որ միաբանության անդամները պահպանել են սոցիալական հեռավորություն։ Չի եղել որևէ խախտում, բոլորը եղել են ձեռնոցով, դիմակներով, չի եղել կուտակում»,-ասաց Լիլիթ Թումանյանը։

Նա նշեց, որ որևէ ակցիա չեն իրականացրել, ուղղակի անդամները եկել էին աջակցելու միաբանության համահիմնադիր Արթուր Դանիելյանին, որը հրավիրվել էր ոստիկանություն հարցաքննության։

Այս խորագրի վերջին նյութերը